Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն

Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն

Wed, 24 Jun 2026 11:49:14 +0400


Գրել էնք, որ վաղ առավոտյան ժամը 07։10 մտել էին Ավետիք Չալաբյանենց տուն, խուզարկություն են իրականացրել և ձերբակալել։ Ավետիք Չալաբյանի կինը լայվով ներկայացրեց, թե ինչպես են մտել իրենց տուն և ձերբակալել են ամուսնուն, սակայն չգիտեն, թե ինչ մեղադրանք է առաջադրվել։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ձերբակալության հիմքում մի ձայնագրություն է դրված, սակայն խոսքը ընտրակաշառքի մասին չէ։ Ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում է հունիսի 6-ին համացանցում հրապարակված ձայնագրությանը, որտեղ Ավետիք Չալաբյանը ՌԴ դեսապանության ինչ որ աշխատակցի հետ զրուցում է ընտրությունների թեմայով։ Դրանից անմիջապես հետո Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը գրությամբ դիմել է Քննչական կոմիտե, որպեսզի «ՌԴ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի մեղադրանքով» հարուցված գործին կցվի այն և դրան տրվի քրեաիրավական գնահատական։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձայն քրեական վարույթ է նախաձեռնվում ընդդիմադիրների դեմ։

Մենք փորձեցինք կապվել Դանիել Իոաննիսյանի հետ, նա հեռախոսազանգի չպատասխանեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞ր երկրի գլխավոր հյուպատոսին է ՌԴ-ն ոչ ցանկալի անձ հայտարարել

Ո՞ր երկրի գլխավոր հյուպատոսին է ՌԴ-ն ոչ ցանկալի անձ հայտարարել Thu, 25 Jun 2026 19:00:22…

14 րոպե ago

Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության

Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Thu, 25 Jun 2026 18:49:07 +0400 Վերաքննիչ դատարանն…

26 րոպե ago

Հակաուտոպիայի հայկական տարբերակը

Հակաուտոպիայի հայկական տարբերակը Thu, 25 Jun 2026 18:45:05 +0400 Մի ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը…

30 րոպե ago

«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն

«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Thu, 25 Jun 2026 18:41:11 +0400 Գերաշնորհ…

34 րոպե ago

Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել

Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել Thu, 25 Jun 2026 18:33:43 +0400 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած…

41 րոպե ago

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Thu, 25 Jun 2026 18:31:24 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ…

43 րոպե ago