Չորեքշաբթի , 24 Հունիսի 2026

Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն

Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն

Wed, 24 Jun 2026 11:49:14 +0400


Գրել էնք, որ վաղ առավոտյան ժամը 07։10 մտել էին Ավետիք Չալաբյանենց տուն, խուզարկություն են իրականացրել և ձերբակալել։ Ավետիք Չալաբյանի կինը լայվով ներկայացրեց, թե ինչպես են մտել իրենց տուն և ձերբակալել են ամուսնուն, սակայն չգիտեն, թե ինչ մեղադրանք է առաջադրվել։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ձերբակալության հիմքում մի ձայնագրություն է դրված, սակայն խոսքը ընտրակաշառքի մասին չէ։ Ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում է հունիսի 6-ին համացանցում հրապարակված ձայնագրությանը, որտեղ Ավետիք Չալաբյանը ՌԴ դեսապանության ինչ որ աշխատակցի հետ զրուցում է ընտրությունների թեմայով։ Դրանից անմիջապես հետո Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը գրությամբ դիմել է Քննչական կոմիտե, որպեսզի «ՌԴ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի մեղադրանքով» հարուցված գործին կցվի այն և դրան տրվի քրեաիրավական գնահատական։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձայն քրեական վարույթ է նախաձեռնվում ընդդիմադիրների դեմ։

Մենք փորձեցինք կապվել Դանիել Իոաննիսյանի հետ, նա հեռախոսազանգի չպատասխանեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԴՕԿ կուսակցությունը դիմել է ՍԴ

ԴՕԿ կուսակցությունը դիմել է ՍԴ Fri, 19 Jun 2026 19:35:16 +0400 2026 թվականի հունիսի 19-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով