Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

ԱՄՆ սենատի բանաձևը կոչ է անում Թրամփին դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները

ԱՄՆ սենատի բանաձևը կոչ է անում Թրամփին դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները

Wed, 24 Jun 2026 11:53:30 +0400


ԱՄՆ սենատը հավանություն է տվել բանաձևին, որը պահանջում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, որոնք նա նախաձեռնել էր առանց Կոնգրեսի հավանության, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ նախաձեռնությանը աջակցել է 50 օրենսդիր, այդ թվում՝ հանրապետականներ Բիլ Քեսիդին, Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին և Ռենդ Փոլը։ Դեմ են հանդես եկել 48 սենատորներ, այդ թվում՝ դեմոկրատ Ջոն Ֆետերմանը։

Բանաձևը պահանջում է դադարեցնել ԱՄՆ զինված ուժերի մասնակցությունը Իրանի դեմ ռազմական գործողություններին, որոնք արտոնված չեն եղել Կոնգրեսի կողմից։ Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված այս բանաձևը օրենքի ուժ չունի և նախագահի ստորագրություն չի պահանջում։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ:

Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

390 նյութ Պապիկյանի մասին, Փաշինյանի մասին ավելի շատ, օրվա գլխավոր թեմաները

390 նյութ Պապիկյանի մասին, Փաշինյանի մասին ավելի շատ, օրվա գլխավոր թեմաները Mon, 24 Aug 2026 …