Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում․ Բաքվում նոր «դատավարություն» է

Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում․ Բաքվում նոր «դատավարություն» է

Wed, 24 Jun 2026 11:55:36 +0400


Բաքվի վերաքննիչ դատարանում երեկ շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների «գործով» շինծու դատավարությունը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Դրանց փոխանցմամբ, նախ խոսքը տրվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Նա շարունակել է իր պաշտպանական ճառը, որը սկսել էր մեկ շաբաթ առաջ կայացած նիստում, և կրկին հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում։

Իրենց մեղավոր չեն ճանաչել նաև Գարիկ Մարտիրոսյանը և Գուրգեն Ստեփանյանը։ Սակայն ըստ ադրբեջանական աղբյուրների` Մարտիրոսյանը «պաշտպանը» պահանջել է զուտ մեղմացնել մեղադրանքը։

Լևոն Բալայանը և Գուրգեն Ստեփանյանը դատարանին խնդրել են, որ իրենց նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվի։

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 30-ին։

Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փող, փող, ու էլի փող…

Փող, փող, ու էլի փող… Tue, 10 Nov 2026 00:18:08 +0400 Լսում եմ Տիգրան Ավինյանին`…

4 ժամ ago

Երևանի քաղաքապետարան․ սա արդեն անպատասխանատվության և ամենաթողության գագաթնակետն է․ Գայանե Պապոյան

Երևանի քաղաքապետարան․ սա արդեն անպատասխանատվության և ամենաթողության գագաթնակետն է․ Գայանե Պապոյան Tue, 10 Nov 2026…

4 ժամ ago

Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է․ Աշոտյան

Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է․ Աշոտյան Mon, 09…

4 ժամ ago

Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին

Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին Mon, 09 Nov 2026 23:23:54…

5 ժամ ago

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում Mon, 09 Nov 2026 23:05:36…

5 ժամ ago

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում Mon, 09 Nov 2026 23:00:29 +0400 Բրիտանացի…

5 ժամ ago