Չորեքշաբթի , 24 Հունիսի 2026

ՀՀ ղեկավարությունը գտնվում է ճամփաբաժնի վրա․ Պեսկով

ՀՀ ղեկավարությունը գտնվում է ճամփաբաժնի վրա․ Պեսկով

Wed, 24 Jun 2026 14:07:23 +0400


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը ներկայումս գտնվում է ճամփաբաժնի վրա։

«Այս պահին Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը, գտնվում է ճամփաբաժնի վրա։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա պարզաբանել է, որ սա կարևոր պահ է Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանը և Հայաստանը դարեր շարունակ հարևաններ են եղել, եղբայրական երկրներ։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակը նշել էր, թե ՌԴ հույս ունի, որ հայ ժողովուրդն ու Հայաստանի իշխանություններն ի վերջո որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում մնալու օգտին, քանի որ այն առավել շահավետ է, քան մյուս այլընտրանքները, այդ թվում նաև՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Գործ ունենք ոչ թե սխալի, այլ գիտակցված, կործանարար քաղաքականության հետ

«Հրապարակ». Գործ ունենք ոչ թե սխալի, այլ գիտակցված, կործանարար քաղաքականության հետ Wed, 24 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով