ԱՄՆ-ն առաջին անգամ փորձարկել է Թրամփի «Ոսկե գմբեթը»

ԱՄՆ-ն առաջին անգամ փորձարկել է Թրամփի «Ոսկե գմբեթը»

Wed, 24 Jun 2026 16:00:58 +0400


Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից մշակվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումը հաջող է անցել։

«Այսօր «Ոսկե գմբեթի» առաջին ստուգողական փորձարկումը լիակատար հաջողությամբ է ավարտվել», – գրել է Հեգսեթը X սոցցանցում։

Նրա խոսքով` դինամիկ ինքնավար պաշտպանության համակարգն անթերի կատարել է նշանառությունը, զավթումն ու մոտեցող բազմաթիվ թիրախների ոչնչացումը։

2025 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանություններն ընտրել են իրենց «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ճարտարապետությունը, որը կարժենա մոտ 175 մլրդ դոլար։ Նա նշել էր, որ «Ոսկե գմբեթը» կներառի ցամաքային, ծովային և տիեզերական համակարգեր, իսկ դրա շահագործումը նախատեսվում է մինչև իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է

Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է Sat, 27 Jun 2026 00:06:03 +0400 ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող…

31 րոպե ago

Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ

Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Fri, 26 Jun 2026 23:45:08 +0400 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը…

52 րոպե ago

Մահացել է ՌԴ ՊՆ նախկին նախարար Սերգեյ Իվանովը

Մահացել է ՌԴ ՊՆ նախկին նախարար Սերգեյ Իվանովը Fri, 26 Jun 2026 23:30:44 +0400 Ռուսաստանի…

1 ժամ ago

Ամեն օր նիստ կունենանք, ծավալուն դիմումներ են ներկայացվել. Մելոյան

Ամեն օր նիստ կունենանք, ծավալուն դիմումներ են ներկայացվել. Մելոյան Fri, 26 Jun 2026 23:24:39 +0400…

1 ժամ ago

ՍԴ-ի կազմի լեգիտիմության խնդիր կա, բայց չեղավ հանգուցալուծում. Վարդևանյան

ՍԴ-ի կազմի լեգիտիմության խնդիր կա, բայց չեղավ հանգուցալուծում. Վարդևանյան Fri, 26 Jun 2026 23:19:46 +0400…

1 ժամ ago

Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա․ Օրբելյան

Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա․…

1 ժամ ago