Վարչապետի կնոջ դեմ քր․գործ է հարուցվել․ Իսպանիայում սկանդալ է

Վարչապետի կնոջ դեմ քր․գործ է հարուցվել․ Իսպանիայում սկանդալ է

Wed, 24 Jun 2026 16:30:33 +0400


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում է, որ դատարանի կողմից իր կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ կիրառված կանխարգելիչ միջոցները գերազանցում են բոլոր ողջամիտ սահմանները։

Հունիսի 20-ին դատավոր Խուան Կառլոս Պեյնադոն հրամայել է վարույթ սկսել վարչապետի կնոջ դեմ։ Որպես կանխարգելիչ միջոց՝ նա կարգադրել է բռնագրավել նրա անձնագիրը և արգելել երկրից դուրս գալը։

Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատ) առջև ելույթ ունենալով՝ վարչապետը հիշեցրել է, որ Գոմեսի դեմ հետաքննությունը անցկացվել է դատախազի դիրքորոշմանը հակառակ։

Սանչեսը նշել է, որ իր կնոջ դեմ ընտրված կանխարգելիչ միջոցները «գերազանցում են բոլոր ողջամիտ սահմանները»։

Իսպանիայի վարչապետի կնոջ դեմ հետաքննությունը սկսվել է 2024 թվականին։ Նա կասկածվում է յուրացման, կապերի չարաշահման և բիզնես կոռուպցիայի մեջ։

Դատախազությունը խնդրել է կարճել գործը և զգուշացրել, որ կփորձի արդարացնել կասկածյալներին, եթե դատարանը որոշի սկսել դատավարությունը։ Իր հերթին, ծայրահեղ աջակողմյան «Hazte Oir» միավորումը, որը դատական ​​​​հայց է ներկայացրել Գոմեսի դեմ, խնդրել է նրան դատապարտել 24 տարվա ազատազրկման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Մեր հասարակությունն իրավունք ունի լուրջ վերաբերմունք պահանջելու իր ղեկավարից

«Հրապարակ». Մեր հասարակությունն իրավունք ունի լուրջ վերաբերմունք պահանջելու իր ղեկավարից Thu, 26 Nov 2026 11:45:57…

8 րոպե ago

Հհանդիպեն ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները

Հհանդիպեն ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները Thu, 26 Nov 2026 11:39:53 +0400 «Հայկական խորհուրդ»…

14 րոպե ago

Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում

Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում Thu, 26 Nov 2026 11:35:55 +0400 ՀՀ պաշտպանության նախկին…

18 րոպե ago

Իրականում` ինչու՞ են համատարած քանդում «ինքնակամ» շինությունները

Իրականում` ինչու՞ են համատարած քանդում «ինքնակամ» շինությունները Thu, 26 Nov 2026 11:31:14 +0400 Կարեն Հեքիմյանը…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Ցածր պաշտոնյաներից բարձրագույն կրթություն է պահանջվում, բարձրերից՝ ոչ

«Հրապարակ»․ Ցածր պաշտոնյաներից բարձրագույն կրթություն է պահանջվում, բարձրերից՝ ոչ Thu, 26 Nov 2026 11:15:08 +0400…

39 րոպե ago

#Ուղիղ․ Դավիթ Համբարձումյանի պաշտպանական թիմի ասուլիսը

#Ուղիղ․ Դավիթ Համբարձումյանի պաշտպանական թիմի ասուլիսը Thu, 26 Nov 2026 11:02:29 +0400 Latest news from…

51 րոպե ago