Տիգրան Եգորյանը պարտվել է «Հրապարակին» եւ Գագիկ Եղիազարյանին

Տիգրան Եգորյանը պարտվել է «Հրապարակին» եւ Գագիկ Եղիազարյանին

Wed, 24 Jun 2026 16:53:58 +0400


2024 թվականի ապրիլի 12-ին Hraparak.am կայքում ««Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանը՝ Եգորյանին մեղադրում է իրեն փոխհատուցած 2500 եվրոն հափշտակելու մեջ» վերտառությամբ նյութ էինք հրապարակել, որտեղ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը մեղադրում էր իր երբեմնի փաստաբան Տիգրան Եգորյանին` իր վստահությունը չարաշահելու եւ պարտականությունները չկատարելու համար։

Եղիազարյանը նաեւ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ հայտարարություն էր տարածել։ Երկկողմանիությունը պահպանելու համար մենք զանգել էինք նաեւ Տ․Եգորյանին, սակայն նա մեր հեռախոսազանգերին չէր պատասխանել, ինչի մասին նշել էինք նաեւ հոդվածում։ Նյութի հրապարակումից հետո Եգորյանը հայց էր ներկայացրել քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Գագիկ Պավելի Եղիազարյանի և «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերության՝ զրպարտող տեղեկությունները հերքելու պահանջով։ Քաղգործը քննում էր դատավոր Գրիգորի Վարդանյանը։ Եւ ահա ավելի քան 2 տարի անց՝ հունիսի 12-ին, դատարանը վճռել է ամբողջությամբ մերժել Եգորյանի հայցը։ «Տիգրան Էդուարդի Եգորյանի հայցն ընդդեմ Գագիկ Պավելի Եղիազարյանի և «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերության՝ զրպարտող տեղեկությունները հերքելուն և հերքման ստորագրված տեքստը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել»,-նշված է վճռում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցեր կան․ ԵԱՀԿ գործող նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցեր կան․ ԵԱՀԿ գործող նախագահ Thu, 15 Oct 2026…

24 րոպե ago

Թուրքիան գալիս է COP17-ին, իսկ Ադրբեջա՞նը․ ի՞նչ է հայտնի այս պահին

Թուրքիան գալիս է COP17-ին, իսկ Ադրբեջա՞նը․ ի՞նչ է հայտնի այս պահին Thu, 15 Oct 2026…

29 րոպե ago

Արթուր Դանիելյանը մեղադրվում է այն բանում, որ իր գրառումներով ստորացրել է Փաշինյանին․ Փաստաբան

Արթուր Դանիելյանը մեղադրվում է այն բանում, որ իր գրառումներով ստորացրել է Փաշինյանին․ Փաստաբան Thu, 15…

34 րոպե ago

Քանդելու ենք

Քանդելու ենք Thu, 15 Oct 2026 13:15:53 +0400 Նիկոլ Փաշինյանը ողջունել է Աջափնյակի Շինարարների փողոցում…

35 րոպե ago

«Հրապարակ». Մեր իշխանությունները հայ ժողովրդին ուզում են դարձնել այն խոզը, որը չունի որեվիցե իղձ, նպատակ, ծրագիր

«Հրապարակ». Մեր իշխանությունները հայ ժողովրդին ուզում են դարձնել այն խոզը, որը չունի որեվիցե իղձ, նպատակ,…

36 րոպե ago

#Ուղիղ․ Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի գործով դատավարությունը

#Ուղիղ․ Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի գործով դատավարությունը Thu, 15 Oct 2026 13:07:06 +0400 Latest news…

44 րոպե ago