Տիգրան Եգորյանը պարտվել է «Հրապարակին» եւ Գագիկ Եղիազարյանին

Տիգրան Եգորյանը պարտվել է «Հրապարակին» եւ Գագիկ Եղիազարյանին

Wed, 24 Jun 2026 16:53:58 +0400


2024 թվականի ապրիլի 12-ին Hraparak.am կայքում ««Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանը՝ Եգորյանին մեղադրում է իրեն փոխհատուցած 2500 եվրոն հափշտակելու մեջ» վերտառությամբ նյութ էինք հրապարակել, որտեղ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը մեղադրում էր իր երբեմնի փաստաբան Տիգրան Եգորյանին` իր վստահությունը չարաշահելու եւ պարտականությունները չկատարելու համար։

Եղիազարյանը նաեւ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ հայտարարություն էր տարածել։ Երկկողմանիությունը պահպանելու համար մենք զանգել էինք նաեւ Տ․Եգորյանին, սակայն նա մեր հեռախոսազանգերին չէր պատասխանել, ինչի մասին նշել էինք նաեւ հոդվածում։ Նյութի հրապարակումից հետո Եգորյանը հայց էր ներկայացրել քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Գագիկ Պավելի Եղիազարյանի և «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերության՝ զրպարտող տեղեկությունները հերքելու պահանջով։ Քաղգործը քննում էր դատավոր Գրիգորի Վարդանյանը։ Եւ ահա ավելի քան 2 տարի անց՝ հունիսի 12-ին, դատարանը վճռել է ամբողջությամբ մերժել Եգորյանի հայցը։ «Տիգրան Էդուարդի Եգորյանի հայցն ընդդեմ Գագիկ Պավելի Եղիազարյանի և «Հրապարակ օրաթերթ» ՍՊ ընկերության՝ զրպարտող տեղեկությունները հերքելուն և հերքման ստորագրված տեքստը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել»,-նշված է վճռում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից

Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից Fri, 16 Oct 2026 15:45:27 +0400 «Ոսկե գլոբուս»-ը…

30 րոպե ago

Թուրքիայում 15 կուսակցապետի մեղադրանք է առաջադրվել

Թուրքիայում 15 կուսակցապետի մեղադրանք է առաջադրվել Fri, 16 Oct 2026 15:30:13 +0400 Թուրքիայի Սահմանադրական դատարանը…

45 րոպե ago

Մեր հայ գործընկերները ոչինչ չեն անի ընդդեմ Իրանի․ ինչ է ասել Արաղչին

Մեր հայ գործընկերները ոչինչ չեն անի ընդդեմ Իրանի․ ինչ է ասել Արաղչին Fri, 16 Oct…

53 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Fri, 16 Oct 2026 15:15:40 +0400 Այսօր դոլարի, եվրոյի և…

60 րոպե ago

Մտել են Գագիկ Խաչատրյանի հարազատների տները. Փաստաբանի բացահայտումը

Մտել են Գագիկ Խաչատրյանի հարազատների տները. Փաստաբանի բացահայտումը Fri, 16 Oct 2026 15:04:06 +0400 Latest…

1 ժամ ago

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային տասը F-16 կործանիչ փոխանցել

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային տասը F-16 կործանիչ փոխանցել Fri, 16 Oct 2026 15:00:15…

1 ժամ ago