Թուրքիայում 15 կուսակցապետի մեղադրանք է առաջադրվել

Թուրքիայում 15 կուսակցապետի մեղադրանք է առաջադրվել

Fri, 16 Oct 2026 15:30:13 +0400


Թուրքիայի Սահմանադրական դատարանը (AYM) աուդիտի արդյունքների հիման վրա 15 քաղաքական կուսակցությունների ղեկավարների դեմ քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացրել դատախազություն։

Ըստ «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշումների՝ ստուգվել են 24 քաղաքական կուսակցությունների տարբեր ժամանակաշրջանների վերջնական հաշվետվությունները։ Որոշ կուսակցությունների հաշվետվություններ ճանաչվել են «Քաղաքական կուսակցությունների մասին» թիվ 2820 օրենքին համապատասխան։

Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ մի շարք կուսակցությունների հաշվետվություններ թեև համապատասխանել են օրենքին, սակայն ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին չեն ներկայացվել:

Այդ հիմքով դատարանը որոշել է դատախազություն դիմել հետևյալ 15 կուսակցությունների ղեկավարների դեմ՝ «Ջիհան» (Cihan Partisi), «Սեր և հարգանք» (Sevgi ve Saygı Partisi), «Արդար Թուրքիա» (Adil Türkiye Partisi), «Արդարություն և միասնություն» (Adalet Birlik Partisi), «Թուրքական միություն» (Türk Birliği Partisi), «Ճնշվածների սոցիալիստական» (Ezilenlerin Sosyalist Partisi), «Նորարարություն» (Yenilik Partisi), «Իրավունք և խաղաղություն» (Hak ve Huzur Partisi), «Կոմունիստական» (Komünist Parti), «Պահպանողական վերելք» (Muhafazakar Yükseliş Partisi), «Իմ Թուրքիա» (Türkiyem Partisi), «Լուսավոր ապագայի» (Aydınlık Geleceğin Partisi), «Հեղափոխական բանվորական» (Devrimci İşçi Partisi), «Լուսավոր ժողովրդավարություն» (Aydınlık Demokrasi Partisi) և «Ուժերի միավորում» (Güç Birliği Partisi)։

Որոշումը հիմնված է «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասի վրա։ Այդ հոդվածի համաձայն՝ դատախազության վարած գրանցամատյանների համար պահանջվող տեղեկություններն ու փաստաթղթերը չտրամադրող կամ 102-րդ հոդվածի դրույթները խախտող պատասխանատուներին սպառնում է երեքից վեց ամիս ազատազրկում կամ 15-ից 30 մլն լիրա տուգանք, փոխանցում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը

«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ…

9 րոպե ago

«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքել

«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքել Fri, 06 Nov 2026 22:30:44 +0400 Բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյան՝…

15 րոպե ago

50 Cent-ը Փի Դիդիին «բանտում ևս բազում օրեր» է մաղթել

50 Cent-ը Փի Դիդիին «բանտում ևս բազում օրեր» է մաղթել Fri, 06 Nov 2026 22:23:18…

23 րոպե ago

FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար

FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար Fri, 06 Nov…

36 րոպե ago

Ինչ սխալներ են անում բուժման ընթացքում

Ինչ սխալներ են անում բուժման ընթացքում Fri, 06 Nov 2026 22:00:03 +0400 Ռուս բժիշկ՝ ուռուցքաբան,…

46 րոպե ago

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Fri, 06 Nov 2026 21:56:24 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

49 րոպե ago