Եհովայի վկաները հարկային արտոնություններ չունեն

Եհովայի վկաները հարկային արտոնություններ չունեն

Wed, 24 Jun 2026 17:32:52 +0400


Եհովայի վկաներ կազմակերպության հանրային տեղեկատվության բաժնից այսօր արձագանքել են մեր թերթում հրապարակված հարցազրույցին` Վրթանես քահանա Բաղալյանի հետ, որտեղ նա ասել էր. «Մենք թուղթ ենք բերում` սահմանով, որ գրքեր տպենք Հայաստանում, իրենք մեզնից թղթի համար գումար են վերցնում, բայց երբ աղանդավորը` Եհովայի վկան կամ մասոնականը դրսից տպած գիրք է բերում, դա համարում են բարեգործական: Այսինքն` Եհովայի վկայի կամ մորմոնականի բերած գիրքը բարեգործական է, իսկ Առաքելական եկեղեցին ներկրած թղթի համար գումարներ է վճարում․․․․»

«Ցանկանում ենք պարզաբանել, որ Վրթանես քահանա Բաղալյանի կողմից հնչեցված պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը պաշտոնապես հայտնում է, որ կրոնական գրականության ներմուծման համար օրենքով նախատեսված բոլոր հարկերը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս վճարվում են՝ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։ Գրականության ներմուծման որևէ ծրագիր երբևէ չի որակվել որպես բարեգործական և որևէ արտոնություն չի կիրառվել։

Հետևաբար, հոդվածում նշված պնդումը հիմնազուրկ է և կարող է հանրության մոտ ձևավորել սխալ պատկերացում ինչպես մեր կազմակերպության գործունեության, այնպես էլ մեր կողմից հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ։

Վստահ լինելով, որ «Հրապարակ» թերթը կարևորում է ճշգրիտ, հավաստի և արժանահավատ տեղեկության տարածումը՝ խնդրում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել իրականությանը չհամապատասխանող տեղեկության տարածումը կանխելու նպատակով»։

Կանխավ շնորհակալություն` Վարդգես Սահակյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիստը էլի չկայացավ

Նիստը էլի չկայացավ Fri, 06 Nov 2026 11:39:39 +0400 Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով…

9 րոպե ago

«Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը, որ ես լատվիական շպրոտներով էի բավարարվում»

«Փաշինյանն այնպես էր նկարագրում ձուկը, որ ես լատվիական շպրոտներով էի բավարարվում» Fri, 06 Nov 2026…

18 րոպե ago

Ո՞ր հարևանին է նոր սպառնալիք համարում Մոսկվան

Ո՞ր հարևանին է նոր սպառնալիք համարում Մոսկվան Fri, 06 Nov 2026 11:30:35 +0400 Մոսկվան իր…

19 րոպե ago

Հայաստանն ու Թուրքիան պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

Հայաստանն ու Թուրքիան պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյան Fri, 06 Nov 2026 11:28:02 +0400…

21 րոպե ago

Դա ակնհայտ է

Դա ակնհայտ է Fri, 06 Nov 2026 11:24:24 +0400 «Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն Ադրբեջանից…

25 րոպե ago

Գազը թանկանա էլ, չթանկանա, դրա տերը դուք եք, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս. Մանուկյանը՝ Պապոյանին

Գազը թանկանա էլ, չթանկանա, դրա տերը դուք եք, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս. Մանուկյանը՝ Պապոյանին…

28 րոպե ago