«Հրապարակ»․ ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում

Thu, 25 Jun 2026 08:20:51 +0400


Երեկ տեղեկացանք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի` Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որով ծառայությունն առաջարկում էր համայնքապետի պաշտոնը չլքելու հանգամանքը դիտարկել որպես դատարանի դատավճիռը չկատարելու հանգամանք եւ նրան նորից կալանավորել ու ազատազրկման դատապարտել։ Ինչպեսեւ նախկինում գրել էինք՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահ համակարգն Առուշի վերաբերյալ այս որոշումը ձգձգեց ու պահեց մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը, որ ըստ նախընտրական փուլում նրա կատարած աշխատանքի որոշում կայացնեն:

Դատելով այս որոշումից` Առուշը խելոք գառի պես ծառայել է ՔՊ-ին, ամբողջ ուժով աշխատել է իշխանության համար, եւ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից։ Գորիսի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Առուշանյանը հավակնում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին կրկին իր թեկնածությունն առաջադրել համայնքապետի պաշտոնում: Այս անգամ Գորիսը կրկին խոշորացվում է` միանալով Տեղ, Տաթեւ համայնքներին, եւ ընտրված համայնքապետը մինի մարզպետիկ է դառնում: Սակայն տեղեկացանք, որ ՔՊ-ի Սյունիքի պատասխանատու, պատգամավոր Արմեն Խաչատրյանը Փաշինյանին համոզում է, որ Գորիսում իրենց ստացած ձայները ոչ այնքան Առուշի, որքան իր շնորհիվ են եղել: Իսկ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, որ մարզի դատախազի հորաքրոջ որդին է, նախկին մարզպետի՝ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին, ակնկալում է, որ իրեն պիտի ՔՊ-ն առաջադրի, քանի որ իր ղեկավարած Տեղում ՔՊ-ն 52 տոկոս ձայն է ստացել, Գորիսում` մոտ 48, իսկ Տաթեւում՝ ավելի քան 60 տոկոս: Այստեղ մարզպետի գործոնն է որոշիչ եղել, որը Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի հետ քարոզարշավի վերջին օրերին ակտիվ քարոզարշավ է արել։ Ի դեպ, Գոռ Մինասյանն այդ ժամանակ վարչական վերահսկողության տակ էր, իսկ ընտրությունների հաջորդ օրը նրա նկատմամբ տնային կալանք սահմանեցին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Չեչնիայում ո՞վ է հաղթում ընտրություններում

Չեչնիայում ո՞վ է հաղթում ընտրություններում Mon, 21 Sep 2026 11:30:21 +0400 Չեչնիայի Հանրապետության գործող ղեկավար…

3 րոպե ago

ՔՊ-ական պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Անդրանիկ Քոչարյանը Եռաբլուրում են

ՔՊ-ական պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Անդրանիկ Քոչարյանը Եռաբլուրում են Mon, 21 Sep 2026 11:26:56 +0400…

6 րոպե ago

Ինչ թելադրել են, արել ենք

Ինչ թելադրել են, արել ենք Mon, 21 Sep 2026 11:26:12 +0400 Հայաստանը դեռևս գտնվում է…

7 րոպե ago

Լարված իրավիճակ՝ Եռաբլուրում. «Ձենդ մի' բարձրացրա, արա'»

Լարված իրավիճակ՝ Եռաբլուրում. «Ձենդ մի' բարձրացրա, արա'» Mon, 21 Sep 2026 11:22:58 +0400 Latest news…

10 րոպե ago

Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի

Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի Mon, 21 Sep 2026 11:21:09 +0400 Latest…

12 րոպե ago

Արցախի հայաթափման օրը ինչու որևէ խոսք չհնչեց

Արցախի հայաթափման օրը ինչու որևէ խոսք չհնչեց Mon, 21 Sep 2026 11:19:20 +0400 Արցախի հայաթափման…

14 րոպե ago