Եժովներն ու բերիաները

Եժովներն ու բերիաները

Thu, 25 Jun 2026 09:00:47 +0400


Վստահ եմ, որ Աննա Վարդապետյանը, Անդրանիկ Սիմոնյանն ու Արթուր Պողոսյանը ժամանակին շատ են դիտել 1937 թվի մասին կինոֆիլմեր, եւ նրանց ամենասիրելի հերոսները եղել են Յագոդան, Եժովն ու Բերիան: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Պապ թագավորի, այլ նաեւ Ստալինի, Պինոչետի կերպարներով է ժամանակին ոգեշնչված եղել, եւ ուժի ու հզորության մասին նրա պատկերացումները սահմանափակվում են մարդկանց բռնել-նստեցնել-դատելու գործողություններով:

Նրանք երեւի տեսել են, թե ինչպես էին 37 թվին սեւ «վորոնյոկները» լուսումթին գնում իրենց զոհերի տուն` այնպես, որ շենքի բոլոր բնակիչներն իմանային, երկրով մեկ ահուսարսափ տարածվեր, ու գիշերային ամեն ճռռոցից, մոտակայքով անցնող ամեն մեքենայի ձայնից մարդկանց սիրտը թփրտար, եւ բոլորն անխտիր սպասեին գիշերային դահիճներին:

Երեկ ընդդիմադիրներից մեկը մեր լրագրողին ասել էր, թե տունը միշտ մաքուր են պահում, հագուստն էլ կողքները դրած, որ արագ հագնվեն ու գնան իրենց բերման ենթարկելու եկածների հետ: 2018-ին մենք ազգովի դեմոկրատիա եւ ազատություն էինք երազում, մարդու իրավունքների, խոսքի ազատության, ընտրական իրավունքի ընդլայնում, ստացանք սողացող ստալինիզմ` գիշերային ձերբակալություններով, անհիմն ու նենգ կալանավորումներով: Երեւի նիկոլական դատավորներն էլ «եռյակների» օրինակով են շարժվում: Տասնյակ տարիներ իր թերթում քաղաքական հետապնդումների եւ անհիմն կալանավորումների դեմ հոդվածներ հրապարակած, անմեղության կանխավարկածի խախտումները դատապարտած Նիկոլ Փաշինյանը գերազանցեց իր նախորդներին` մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից:

Պարզվեց` կալանքը նրա ամենասիրելի գործիքն է, քաղաքական հետապնդումը` իր աթոռը պաշտպանելու միջոց, իսկ քաղաքական հակառակորդները` ոխերիմ թշնամիներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իշխանությունը փակում է ժողովրդի «աչքերը», Բաքուն՝ «բացում ախորժակը»

Իշխանությունը փակում է ժողովրդի «աչքերը», Բաքուն՝ «բացում ախորժակը» Fri, 26 Jun 2026 15:15:59 +0400 Ինչպես…

6 րոպե ago

Արմեն Մուրադյանը վերընտրվեց

Արմեն Մուրադյանը վերընտրվեց Fri, 26 Jun 2026 14:57:59 +0400 ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը։…

24 րոպե ago

Վստահ եմ՝ 6 կողմ, 1 դեմ ձայներով ՍԴ-ում հարցը կվճռեն, դե մեկը պիտի չէ՞ ձևի համար դեմ լինի. Օրբելյան

Վստահ եմ՝ 6 կողմ, 1 դեմ ձայներով ՍԴ-ում հարցը կվճռեն, դե մեկը պիտի չէ՞ ձևի…

26 րոպե ago

Սեդա Սաֆարյանը անձնական, ընդգծված հակակրանք ունի Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդեպ

Սեդա Սաֆարյանը անձնական, ընդգծված հակակրանք ունի Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Fri, 26 Jun 2026…

28 րոպե ago

Եվ ո՞վ է ասում ՝ «Իմ անաչառությունը չվտանգեք»

Եվ ո՞վ է ասում ՝ «Իմ անաչառությունը չվտանգեք» Fri, 26 Jun 2026 14:45:03 +0400 Սահմանադրական…

37 րոպե ago

Մենք շատ ծանր սրտով ենք դա արել

Մենք շատ ծանր սրտով ենք դա արել Fri, 26 Jun 2026 14:39:21 +0400 Սահմանադրական դատարանը…

43 րոպե ago