Եժովներն ու բերիաները

Եժովներն ու բերիաները

Thu, 25 Jun 2026 09:00:47 +0400


Վստահ եմ, որ Աննա Վարդապետյանը, Անդրանիկ Սիմոնյանն ու Արթուր Պողոսյանը ժամանակին շատ են դիտել 1937 թվի մասին կինոֆիլմեր, եւ նրանց ամենասիրելի հերոսները եղել են Յագոդան, Եժովն ու Բերիան: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Պապ թագավորի, այլ նաեւ Ստալինի, Պինոչետի կերպարներով է ժամանակին ոգեշնչված եղել, եւ ուժի ու հզորության մասին նրա պատկերացումները սահմանափակվում են մարդկանց բռնել-նստեցնել-դատելու գործողություններով:

Նրանք երեւի տեսել են, թե ինչպես էին 37 թվին սեւ «վորոնյոկները» լուսումթին գնում իրենց զոհերի տուն` այնպես, որ շենքի բոլոր բնակիչներն իմանային, երկրով մեկ ահուսարսափ տարածվեր, ու գիշերային ամեն ճռռոցից, մոտակայքով անցնող ամեն մեքենայի ձայնից մարդկանց սիրտը թփրտար, եւ բոլորն անխտիր սպասեին գիշերային դահիճներին:

Երեկ ընդդիմադիրներից մեկը մեր լրագրողին ասել էր, թե տունը միշտ մաքուր են պահում, հագուստն էլ կողքները դրած, որ արագ հագնվեն ու գնան իրենց բերման ենթարկելու եկածների հետ: 2018-ին մենք ազգովի դեմոկրատիա եւ ազատություն էինք երազում, մարդու իրավունքների, խոսքի ազատության, ընտրական իրավունքի ընդլայնում, ստացանք սողացող ստալինիզմ` գիշերային ձերբակալություններով, անհիմն ու նենգ կալանավորումներով: Երեւի նիկոլական դատավորներն էլ «եռյակների» օրինակով են շարժվում: Տասնյակ տարիներ իր թերթում քաղաքական հետապնդումների եւ անհիմն կալանավորումների դեմ հոդվածներ հրապարակած, անմեղության կանխավարկածի խախտումները դատապարտած Նիկոլ Փաշինյանը գերազանցեց իր նախորդներին` մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից:

Պարզվեց` կալանքը նրա ամենասիրելի գործիքն է, քաղաքական հետապնդումը` իր աթոռը պաշտպանելու միջոց, իսկ քաղաքական հակառակորդները` ոխերիմ թշնամիներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Չճանաչված «հաղթանակ»

Չճանաչված «հաղթանակ» Fri, 26 Jun 2026 14:15:43 +0400 Միշտ էլ զարմացել եմ, երբ համազգային ընտրությունների…

12 րոպե ago

ՍԴ-ն որոշեց գիշեր-ցերեկ աշխատել

ՍԴ-ն որոշեց գիշեր-ցերեկ աշխատել Fri, 26 Jun 2026 14:10:47 +0400 Latest news from Secure News…

16 րոպե ago

Ինչո՞ւ չի գործում Իջեւանի լողավազանը

Ինչո՞ւ չի գործում Իջեւանի լողավազանը Fri, 26 Jun 2026 13:45:12 +0400 «Հրապարակն» Իջեւանից նամակ էր…

42 րոպե ago

Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել

Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել Fri, 26 Jun 2026 13:35:27 +0400 Ինձ համար ակնհայտ…

52 րոպե ago

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Fri, 26 Jun 2026 13:32:12 +0400 ՀՀ քննչական կոմիտեի…

55 րոպե ago

Ակնհայտ է, որ տիկին Սաֆարյանն ունի հստակ և ակնհայտ կողմանակալ վերաբերմունք

Ակնհայտ է, որ տիկին Սաֆարյանն ունի հստակ և ակնհայտ կողմանակալ վերաբերմունք Fri, 26 Jun 2026…

1 ժամ ago