Հայ Առաքելական եկեղեցին այսօր ինչ օր է նշում

Հայ Առաքելական եկեղեցին այսօր ինչ օր է նշում

Thu, 25 Jun 2026 12:07:52 +0400


Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի հիշատակի տոնը։
Այսօր Հայոց Եկեղեցին ոգեկոչում է Ս. Թարգմանիչ հայրերի՝ Ս. Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի անմահ հիշատակը: Երկու նվիրյալ անձերի, ովքեր Աստծու խոսքով զորացած և ազգային բարձր գիտակցությամբ կարողացան հեղաշրջել հայ մարդու միտքը՝ տալով ազգի հարատևելու գաղտնիքը:

Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ` երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո` թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք: Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են այն կատարում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Ս. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ:

Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան տոնին չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սուրբ Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպե՞ս եք գնահատում երկրի վարչապետի կողմից նմանատիպ խոսույթը

Ինչպե՞ս եք գնահատում երկրի վարչապետի կողմից նմանատիպ խոսույթը Tue, 24 Nov 2026 14:08:35 +0400 ԱԺ…

5 րոպե ago

Ինչո՞ւ եք արդեն երկրորդ անգամ խուսափում հարցին պատասխանելուց

Ինչո՞ւ եք արդեն երկրորդ անգամ խուսափում հարցին պատասխանելուց Tue, 24 Nov 2026 14:06:54 +0400 ԱԺ…

6 րոպե ago

Ալիևի ցինիզմը․ TRIPP-ի փոխարեն էլի «Զանգեզուրի միջանցք» է ասել

Ալիևի ցինիզմը․ TRIPP-ի փոխարեն էլի «Զանգեզուրի միջանցք» է ասել Tue, 24 Nov 2026 14:04:42 +0400…

9 րոպե ago

«Քաղաքը դիտարկել են սեփական գրպանը լցնելու միջոց»

«Քաղաքը դիտարկել են սեփական գրպանը լցնելու միջոց» Tue, 24 Nov 2026 14:02:45 +0400 Երևանում առաջացած…

10 րոպե ago

Հայաստանի՝ 1918–1920 թթ. իրավահաջորդության դաշտ վերադառնալը Բաքվին կդնի փակուղու մեջ․ Արամ Մկրտչյան

Հայաստանի՝ 1918–1920 թթ. իրավահաջորդության դաշտ վերադառնալը Բաքվին կդնի փակուղու մեջ․ Արամ Մկրտչյան Tue, 24 Nov…

13 րոպե ago

Արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց ինչո՞ւ է նշվում Ադրբեջան

Արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց ինչո՞ւ է նշվում Ադրբեջան Tue, 24 Nov 2026 13:59:07 +0400…

14 րոպե ago