Բաքուն սպառնալիքից անցել է կոնկրետ «քայլերի»

Բաքուն սպառնալիքից անցել է կոնկրետ «քայլերի»

Thu, 25 Jun 2026 13:15:57 +0400


«Արեւմտյան ադրբեջանցիների` իրենց պատմական հողեր վերադառնալու հարցն արդեն իսկ առաջ է մղվում իրավական հարթության մեջ եւ արտացոլվում է միջազգային ֆորումներում տարածված եւ ընդունված փաստաթղթերում»,- լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Միլի մեջլիսի պատգամավոր Ռիզվան Նաբիեւը՝ «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան. պատմական արդարության եւ մարդու իրավունքների վերականգնում» միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով՝ այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիների»՝ իրենց պատմական հողեր (նկատի ունի Հայաստանի տարածքը՝ խմբ․) վերադառնալու հարցը վաղուց քննարկվում է հիմնականում մարդասիրական տեսանկյունից․ «Բազմաթիվ փաստաթղթեր արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ Գլխավոր ասամբլեային, եւ համապատասխան փաստաթղթեր են ընդունվել նաեւ խորհրդարանական դիվանագիտության, Չմիավորման շարժման եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»։ Հիշեցնենք, որ, ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի, հունիսի 24-ին, Վաշինգտոնում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված «Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը 2023-ին Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։ Այսպես կոչված, «Արեւմտյան ադրբեջանցիների համայնքի նախագահ», Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին իր հերթին հայտարարել է. ««Արեւմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողեր վերադարձի» հարցը պետք է դառնա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այդ իրավունքի վերականգնման տարածաշրջանում ամուր եւ կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի»։

Օրերս ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու հարցին հերթական անգամ անդրադարձել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ բաց տեքստով հայտարարելով, թե Բաքուն երբեք չի հրաժարվի այդ պահանջից։ Այս ընթացքում ՀՀ գործող իշխանությունները շարունակում են անամոթաբար հերքել, թե այդպիսի հարց չկա երկկողմ բանակցությունների օրակարգում, ավելին՝ այդ մասին պնդումները վերագրում են հայաստանյան ընդդիմության երեւակայությանն ու մանիպուլյացիաներին։ Իսկ իրականում՝ ժողովրդից թաքցնում են ճշմարտությունը եւ երկիրն ու ժողովրդին ներքաշում թուրք-ադրբեջանական արյունոտ մսաղացի մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարդենիսն էլ են որոշել առանց պայքարի «հանձնել»

Վարդենիսն էլ են որոշել առանց պայքարի «հանձնել» Sat, 19 Sep 2026 16:15:30 +0400 Հոկտեմբերի 25-ին…

18 րոպե ago

«Ելույթս վնասարար էր տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից»․ Ղազարյանը ներողություն է խնդրել

«Ելույթս վնասարար էր տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից»․ Ղազարյանը ներողություն է խնդրել Sat, 19 Sep 2026…

35 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված աղքատ զանգվածին

Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված աղքատ զանգվածին Sat, 19 Sep 2026 15:45:52 +0400…

48 րոպե ago

Քիմ Քարդաշյանը կստանա 1 եվրոյի փոխհատուցում․ հայտնի է դատարանի որոշումը

Քիմ Քարդաշյանը կստանա 1 եվրոյի փոխհատուցում․ հայտնի է դատարանի որոշումը Sat, 19 Sep 2026 15:30:22…

1 ժամ ago

«Սաքունցի հայցը ասնավանի չի»․ Իշխանյանի եւ Սաքունցի վեճը հասավ դատարան

«Սաքունցի հայցը ասնավանի չի»․ Իշխանյանի եւ Սաքունցի վեճը հասավ դատարան Sat, 19 Sep 2026 15:20:37…

1 ժամ ago

Գուցե մեկը սփոփի Փաշինյանին՝ ինչու՞ Ալիևին մրցանակ չտվեցին

Գուցե մեկը սփոփի Փաշինյանին՝ ինչու՞ Ալիևին մրցանակ չտվեցին Sat, 19 Sep 2026 15:00:35 +0400 Հիմա…

2 ժամ ago