Առաջնորդվենք աստվածային իմաստնությամբ

Առաջնորդվենք աստվածային իմաստնությամբ

Thu, 25 Jun 2026 19:15:59 +0400


Հարավի մարդու համար հեշտ չէ հյուսիսում ծառայելը։ Երկարատեւ ձմեռ, ցուրտ, ձյուն, դահուկներ։ Բայց ծառայելիս օրագրում մի գրառում էի արել։ Ինձ համար անմոռաց։
– Արժեր ծառայել ցուրտ երկրում, բայց վայելել հյուսիսափայլի շքեղությունը։
Այո, քիչ է ասել, որ հյուսիսափայլի գույների խաղը շքեղ է։ Տեսնել ու վայելել է պետք։
Ինձ համար միանգամայն ընկալելի եւ ըմբռնելի է ՖԲ-ում ծանոթ-անծանոթի հրապուրանքը վերջալույսի եւ արշալույսի տեսարաններով։ Անկրկնելի ակնթարթներ, նաեւ որոնցով արդարացվում է մարդու՝ աշխարհ գալը եւ աշխարհից հեռանալու ցավը։
Մտորումները հանգիստ չեն տալիս, ուղեղդ հանգիստ չի տալիս, ու տառապում են սիրտդ, հոգիդ նաեւ այն մտքից, որ մեր հարեւան Իրանում հրթիռային հարվածի զոհ դարձավ 12-14 տարեկան հարյուր հիսունից ավելի աղջիկ…
Անմեղ զոհեր, որոնք երբեւէ այլեւս չեն հիանա վերջալույսի, արշալույսի աննկարագրելի խաղերով։
Ցավ է։ Եվ այդ ցավի արտահայտությունն էր թերեւս, որ երազիս մեջ դարձել էի քանդակագործ եւ անմեղ պարմանուհիների հիշատակին կերտել էի կյանքի հարատեւության մոնումենտ` կենտրոնում աղջիկներ, որոնցից ասես թեւեր առած՝ երկինք էին ճախրում աղավնիներ…

Արթնացա։ Երազ էր։

Արձանի փոխարեն աղջիկների չապրած կյանքի համար ափսոսանքն ու ցավն էին ու նրանց հիշատակի մշուշոտ մահարձանը…
Այսօր էլ հրթիռներն ու արկերը ակոսում են կապույտ երկինքը` ավերակելով քաղաքներ ու շեներ, մինչդեռ այդ ամենին աջակցող ժողովրդավարության բաստիոն հորջորջվող երկրի առաջնորդը ներկայացվում է (ոմանց կողմից), ոչ ավել, ոչ պակաս` Նոբելյան մրցանակի…

Էսպիսի բաներ…

ՀԳ․ Արշալույս, վերջալույս, հյուսիսափայլ։ Հոգեկան վայելքներ են, զգացողություններ, որոնք մղում են մտածելու զսպվածության, չափավորության մասին։

Հատկապես հետընտրական մեր թոհուբոհում (Երեւանի քաղաքապետարանում ծեծկռտուքը, ամենահավասարակշռված գործիչներից մեկի` Ավետիք Չալաբյանի կալանավորումը) ամեն ինչ իր արշինով չափելուց առաջ հարկ է մնալ խոհեմության շրջանակում եւ առաջնորդվել հայրենիքի, ժողովրդի հանդեպ բարի զգացմունքով։ Առաջին հերթին` հայրենիք եւ ժողովուրդ` ճամարտակությունների փոխարեն… Որ հայ մարդը հաճելի եւ սուր զգացողութունների վայելքից անմասն չմնա…
Հակադրությունը դրական ուժ է, որը պահանջում է հրաժարում անհեթեթ քայլերից։ Հակադրությունը հարթում է սուր անկյունները, ամոքում մեր կյանքը։ Ասել է` հավատանք եւ ապավինենք աստվածային իմաստնությանը։

Հովհաննես Կարապետյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կիպրոսի ափերի մոտ նավ է խորտակվել

Կիպրոսի ափերի մոտ նավ է խորտակվել Sun, 30 Aug 2026 19:30:16 +0400 Կիպրոսի հյուսիսային հատվածի…

9 րոպե ago

Սևանի հարցը դադարում է լինել բացառապես բնապահպանության կամ ոռոգման խնդիր և վերածվում է ազգային անվտանգության խնդրի

Սևանի հարցը դադարում է լինել բացառապես բնապահպանության կամ ոռոգման խնդիր և վերածվում է ազգային անվտանգության…

24 րոպե ago

Իսլանդացիները դեմ են ԵՄ-ի հետ մերձեցմանը․ հանրաքվեի նոր արդյունքներ

Իսլանդացիները դեմ են ԵՄ-ի հետ մերձեցմանը․ հանրաքվեի նոր արդյունքներ Sun, 30 Aug 2026 19:00:44 +0400…

38 րոպե ago

Չեղարկվել է նախկին նախարարի ամերիկյան վիզան

Չեղարկվել է նախկին նախարարի ամերիկյան վիզան Sun, 30 Aug 2026 18:30:01 +0400 Ամերիկյան իշխանությունները հետ…

1 ժամ ago

«Куда они денутся? Армении деваться некуда…»: Александр Лукашенко

«Куда они денутся? Армении деваться некуда...»: Александр Лукашенко Sun, 30 Aug 2026 18:15:11 +0400 «Նախկին…

1 ժամ ago

Բակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան

Բակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան Sun, 30 Aug 2026 18:05:02 +0400…

2 ժամ ago