Իսլանդացիները դեմ են ԵՄ-ի հետ մերձեցմանը․ հանրաքվեի նոր արդյունքներ

Իսլանդացիները դեմ են ԵՄ-ի հետ մերձեցմանը․ հանրաքվեի նոր արդյունքներ

Sun, 30 Aug 2026 19:00:44 +0400


Իսլանդիայի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ դեմ են արտահայտվել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների վերսկսմանը, հաղորդում է տեղական RUV հեռուստաընկերությունը։

Երկրի կառավարությունը հանրաքվեին ներկայացրել է մեկ հարց. «Պե՞տք է Իսլանդիան վերսկսի անդամակցության բանակցությունները Եվրամիության հետ»։ Վեց ընտրատարածքներից հինգում քվեարկության արդյունքների հաշվարկից հետո ընտրողների 47.2%-ը կողմ է արտահայտվել բանակցությունների վերսկսման առաջարկին, մինչդեռ 52.5%-ը՝ դեմ։

RUV-ն նշում է, որ վերջնական արդյունքները դեռևս հասանելի չեն, սակայն վերջին մնացած ընտրատարածքի արդյունքները բավարար ձայներ չեն տա եվրոպական ինտեգրման կողմնակիցներին։

Ըստ Euronews-ի՝ բանակցությունների վերսկսման տարբերակը սկզբում գերակշռում էր, քանի որ ձայները նախ հաշվարկվել են մայրաքաղաք Ռեյկյավիկում, որտեղ բնակչությունն ավելի դրական վերաբերմունք ունի եվրոպական ինտեգրման նկատմամբ։

Սակայն, Իսլանդիայի հյուսիս-արևմտյան և հարավային գյուղական շրջաններից ստացված տվյալների հանրագումարում, որտեղ քաղաքացիները դեմ են ԵՄ անդամակցությանը, հանրաքվեի արդյունքները փոխվել են։

Հեռուստաալիքը սա անվանում է սպասելի. գյուղական տարածքները ավանդաբար ավելի կասկածամիտ են ԵՄ-ի նկատմամբ՝ ձկնորսության և գյուղատնտեսության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Իսլանդիայի իշխող կոալիցիան սկզբում խոստացել էր հանրաքվեն անցկացնել մինչև 2027 թվականը, սակայն հետո որոշեց արագացնել գործընթացը «աշխարհաքաղաքական ցնցումների շրջանում», այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից Իսլանդիայի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշման և Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիան բռնակցելու սպառնալիքների պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը Thu, 26 Nov 2026 23:55:25…

17 րոպե ago

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով Thu, 26 Nov 2026…

27 րոպե ago

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ Thu, 26 Nov 2026 23:30:48 +0400 Ամերիկացի…

41 րոպե ago

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին»

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին» Thu, 26 Nov 2026…

48 րոպե ago

Ո՞ւմ է աջակցում

Ո՞ւմ է աջակցում Thu, 26 Nov 2026 23:16:12 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Երևանի…

56 րոպե ago

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում Thu, 26 Nov 2026 23:08:15 +0400 Հնդկաստանի կառավարությունը…

1 ժամ ago