«Куда они денутся? Армении деваться некуда…»: Александр Лукашенко

«Куда они денутся? Армении деваться некуда…»: Александр Лукашенко

Sun, 30 Aug 2026 18:15:11 +0400


«Նախկին նախագահներից ոչ մեկը չի համարձակվել խոսել անկլավների մասին. նրանցից և ավելի վաղ՝ խորհրդային ժամանակներից է ժառանգվել այս խնդիրը»: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ընտանեկան լրատվական կայքում հայտարարում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Ի դեպ, նախկիններին հերթական անգամ սխալ հանելու մոլուցքով տարված՝ նյութի վերնագրից հանվել է խորհրդային ժամանակներից ժառանգվելու հանգամանքի վերավերյալ նշումը:

Հարգարժան քարտեզագիրը 88 տարեկան է և պահպանել է հիշողությունն ու մտքի սրությունը: Ինչն այդ տարիքում միշտ չէ, որ ուղեկցում է մարդկային արարածին: Նրան քաջառողջություն մաղթելով՝ անդրադառնամ նշված խնդրին: Խորհրդային Միությունում, բնականաբար, ինչ տեղի էր ունենում Անդրկովկասում, դա միշտ հօգուտ Ադրբեջանի էր: Դա պայմանավորված էր թե՛ մեր ժողովրդի ճակատագրով և թե՛ Ադրբեջանի բանեցրած՝ ներխորհրդային «խավիարային դիվանագիտությամբ»: Պարոն Գալչյանը ևս շեշտում է այդ հանգամանքը: Այնպես որ մեր պատմության այդ շրջանից մեզ ժառանգված խնդիրը դիտարկենք միայն 1991 թվականից այս կողմ՝ անկախության ժամանակաշրջանի համատեքստում:

1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրելով՝ Հայաստանը և Ադրբեջանը (ստորագրել է 1993-ին) ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված ԽՍՀՄ հանրապետությունների նախկին վարչական սահմանների վրա: Ինչը նշանակում է, որ սահմանների ճշտման (սահմանազատման և սահմանագծման) ժամանակ պետք է անդրադարձ կատարվեր նաև անկլավների խնդրին: Մինչև 2018 թվականը դրան չանդրադառնալը պայմանավորված էր, նախ, խաղաղության պայմանագրի բացակայությամբ: Եվ, ինչն ավելի կարևոր է, Հայաստանի՝ հաղթական կողմ լինելու հանգամանքով: Որի դեպքում ոչ մեկի մտքով չէր անցնում, որ թշնամուն պետք է հանձնվեն անկլավները: Էլ չասած ամերիկյան մասնավոր ընկերության մշակած վիրտուալ քարտեզի հիման վրա թշնամուն հանձնված Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին:

Այնպես որ այդ ժառանգության խնդիրը մեջտեղ եկավ «չշշկռվելիք գերագույն հրամանատարի» պատճառով: Նրա գերագույն հրամանատարությամբ 44-օրյա պատերազմում մեր խայտառակ պարտությամբ: Բայց 88-ամյա քարտեզագրի մտքով նման բան չէր կարող անցնել՝ եթե չհնչեր կոնկրետ հարցը: Իսկ այն, բնական է, չէր հնչելու՝ հաշվի առնելով լրատվամիջոցի սեփականատիրոջ ով լինելը: Բնականաբար, չի անցնի նաև լրատվական այդ կայքի հիմնական ընթերցողների մտքով: Անկախ այդ ամենից, խորհրդային վատ ժառանգության հարցը չէր վերածվի այն պրոբլեմի, ինչին, որպես անհաղթահարելի պատի, այսօր բախվել է մեր պետությունը:

Ի դեպ, հայ-ռուսական հարաբերությունների հերթական սրացման պարագայում կրկին գլուխ է բարձրացրել հակառուսականությունը: Կարծես թե մենք անմեղ տեղով հանկարծ մեզ «քցված» զգացինք երբեմնի ռազմավարական գործընկերոջ կողմից: Ականատտես լինելով վրացիների, իսկ այնուհետև ուկրաինացիների խնդիրներին՝ չգիտակցեցինք, որ նուն ճանապարհով գնալը հանգեցնելու է նույն հետևանքներին: Ու ինքնիշխանության (իրականում՝ կեղծ) հաստատման կարգախոսի ներքո շարունակում ենք այդ գործընթացը: Ինչը ստիպում է մտածել, որ ճիշտ չէ՞ր լինի եթե մեր հասցեին ասվեր «Куда они денутся? Армении деваться некуда…» (Ի՞նչ են նրանք անելու, Հայաստանը գնալու տեղ չունի…), բայց մենք պահպանեինք մեր զավակներին, մեր տարածքներն ու մեր անվտանգությունը…

ՀԳ. Շուրջ 70 տարի Միացյալ Նահանգները հովանավորում են Իսրայել պետությունը, բայց դրանից հրեաներն իրենց ոչ թե կախված են զգում, այլ այդ հանգամանքն օգտագործում են տնտեսապես ու ռազմական առումով ավելի հզոր դառնալու համար: Ի տարբերություն հայաստանցիների, որ խնդիրներ են ստեղծում իրենց հովանավորի համար ու հետո բողոքում են նրանից ու իրենց ճակատագրից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանական կամակատար լինելու ծանրագույն հետեւանքները

Փաշինյանական կամակատար լինելու ծանրագույն հետեւանքները Wed, 14 Oct 2026 18:15:27 +0400 Արդյոք հե՞շտ է լինել…

12 րոպե ago

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան Wed, 14 Oct 2026 18:08:15 +0400 ՀՀ…

19 րոպե ago

Կարևոր փորձություն է սպասվում

Կարևոր փորձություն է սպասվում Wed, 14 Oct 2026 18:01:56 +0400 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն…

25 րոպե ago

«Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի մասին կարևոր հայտարարություն է արել

«Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի մասին կարևոր հայտարարություն է արել Wed, 14 Oct 2026 18:00:24 +0400 «Ռուսական…

27 րոպե ago

Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Wed, 14 Oct 2026 17:50:50 +0400 Ալբանիայի…

36 րոպե ago

ԵՄ-ն արձագանքել է

ԵՄ-ն արձագանքել է Wed, 14 Oct 2026 17:45:41 +0400 «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Եվրոպական միության…

41 րոպե ago