«Դուրդոմ»-յան առօրյա

«Դուրդոմ»-յան առօրյա

Thu, 25 Jun 2026 20:15:58 +0400


Հայկական գյուղմթերքի արտահանման ռուսական շուկան կորցնելը պետք է դիտարկել որպես տնտեսական հեղափոխությունը գործողության մեջ: Դրա մասին, հիշեցնեմ, վարչապետ կարգված «դուխով» Նիկոլն առաջին անգամ բարձրաձայնեց 2018-ի նոյեմբերին: Այն պետք է հաջորդեր նրա իրականացրած քաղաքական հեղափոխությանը: Հաջորդ տարվա ընթացքում ինքը ներկայացրեց դրա վերաբերյալ իր պատկերացումները: 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարվեց, որ երկրում տնտեսական հեղափոխությունն արդեն իսկ թափ է հավաքում և դառնում իրողություն՝ արձանագրելով տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ։ Ինչը ենթադրել էր տալիս, որ 2020 թվականի վերջում կարող էր արձանագրվել տնտեսական հեղափոխության ավարտը: Որովհետև եթե քաղաքական հեղափոխության համար պահանջվեց ընդամենը մեկ ամիս, ապա, նույն տրամաբանությամբ, տնտեսականի համար լիովին բավարար կլիներ մեկ տարին: Չնայած մասնագետներ այն կարծիքին էին, որ տնտեսության զարգացումը ենթադրում է ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն աճ:

Բայց 2020-ի աշնանը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց, «դուխով»-ի գերագույն հրամանատարությամբ, Հայաստանի խայտառակ պարտությամբ: Տնտեսական հեղափոխության վերաբերյալ խոսույթն էլ, բնականաբար, մոռացվեց: Իհարկե, այն մեկ-մեկ հիշատակվում էր, բայց դա եղանակ չէր ստեղծում: Սակայն այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում, հիմք է տալիս ենթադրելու, որ յոթնամյա նավթալինոտ գործընթացը սկսել է կյանքի նշույլներ ցուցաբերել: Չերկարացնեմ, վարչապետի պաշտոնից կառչած անձի ջանքերի շնորհիվ հայաստանյան տնտեսվարողների համար ռուսական շուկայի փակվելը կարելի է դիտարկել հենց որպես տնտեսական հեղափոխություն: Ասեմ, թե ինչու. հեղափոխության առաջին փուլում վերացվում են նախկին կառույցներն ու կապերը: Երկրորդ փուլում ստեղծվում կամ փորձ է կատարվում ստեղծել նոր կառույցներ ու կապեր:

Ինչպես քաղաքական հեղափոխության գործընթացում, այնպես էլ այս հարցում առաջին փուլը (կամ քանդելը) մեզանում կատարվեց արագ և բարձր մակարդակով: Մեկ-երկու ամսում գործող իշխանությունն «անվտանգային սպառնալիք հանդիսացող» Ռուսաստանի առումով կատարեց քայլեր, ինչը բավարարար էր, որպեսզի ՌԴ համապատասխան կառույցները տարբեր տեսակի վտանգավոր կենդանիներ հայտնաբերեին դեպի այդ երկիր արտահանվող գյուղատնտեսական մթերքներում: Ինչն, ի դեպ, կազմում էր այդ ապրանքների արտահանման 75-ից 95 տոկոսը: Ինչի հետևանքով այդ բոլոր ապրանքների արտահանումը կասեցվեց: Եվ արդյունքում հսկայական վնասներ կրեցին գյուղմթերք արտադրող ձեռնարկությունները, արտադրանքը ՌԴ փոխադրող կազմակերպություններն ու ֆուռերի անհատ վարորդները: Կարծում եմ, որ նման արագությամբ վնասարար գործողության համար ՀՀ կառավարությունն արժանի է տեղ զբաղեցնելու Գինեսի ռեկորդների գրքում: Հատկապես, որ այն հրատարակվում Անգլիայում, որը հանդիսանում է ՌԴ եվրոպական ամենամեծ թշնամին ու, ըստ հայկական մամուլի, մեր արտաքին հետախուզության ծառայության հոգևոր հայրը:

Սակայն, ինչպես քաղաքական հեղափոխության գործընթացում, երկրորդ փուլը ևս սկսեց կաղալ: Որպես դրա դրսևորման առաջին ծիծեռնակ կարող ենք դիտարկել 10 հազար ծաղկի առաքումը Լատվիա՝ այն դեպքում, երբ նախորդ տարում 50-70 միլիոն ծաղիկ էր առաքվել միայն Ռուսաստան: Սակայն գործընթացի խորհրդանշական դափնուն է արժանի մի տուփ ծիրանի առաքումը Բրյուսել՝ Եվրամիության ղեկավարությանը: Եվ դա այն դեպքում, երբ նախորդ տարի ՌԴ էր արտահանվել 51,677 տոննա ծիրան: Հետո երևաց էկոնոմիկայի նախարար Պապոյանի խիստ լավատեսական գրառումը տոննաներով արտահանված ծաղկի կամ ծիրանի մասին՝ առանց նշելու թե որ արտադրողից և որ երկիրը: Հաշվի առնելով, որ մեր գործարարների կողմից կատարվել են արտահանման անհաջող փորձեր, այն է՝ ապրանք է տարվել դուրս և թափվել, ենթադրում եմ, որ նախարարի խոսքի հիմքում հենց այդ «արտահանումն» է եղել:

Իսկ այսօր էլ պարզվում է, որ վերջինս իր գործընկեր, ռուսաց նախարարին նամակ է գրել՝ խդրելով, որպեսզի իրեն թույլատրեն մասնակցելու հուլիսի 6-ից 7-ը Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին։ Պատկերացնո՜ւմ եք, ՀՀ անվտանգության սպառնալիք հանդիսացող Ռուսաստանի նախարարից թույլտվություն է խնդրում մասնակցելու Ռուսաստանում կայանալիք միջոցառմանը։ Ի՞նչ է սա՝ եթե ոչ այն երևույթի հիմնավորումը, որ Փաշինյանի վարչապետության պարագայում մենք ապրում ենք ոչ թե անկախ ու ինքնիշխան երկրում, այլ գժանոցում կամ ավելի ճիշտ՝ «դուրդոմ»-ում: «1984» վեպի հեղինակ Ջորջ Օրուելի հոգու ականջը կանչի…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էդ անմեղ մարդուն ինչո՞ւ բռնեցիք, եթե բաց էիք թողնելու

Էդ անմեղ մարդուն ինչո՞ւ բռնեցիք, եթե բաց էիք թողնելու Thu, 25 Jun 2026 21:15:58 +0400…

8 րոպե ago

Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել

Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Thu, 25 Jun 2026 21:04:50 +0400…

19 րոպե ago

Հակա-ահաբեկչական գործողություն Անկարայում․ եղել են բախումներ

Հակա-ահաբեկչական գործողություն Անկարայում․ եղել են բախումներ Thu, 25 Jun 2026 21:00:08 +0400 Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում…

24 րոպե ago

« … ֆուտբոլ էի նայում, իսկ իմ գոյությունն արդեն իսկ նրանց գաղափարին վնաս է … »

« … ֆուտբոլ էի նայում, իսկ իմ գոյությունն արդեն իսկ նրանց գաղափարին վնաս է ……

24 րոպե ago

Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Thu, 25 Jun 2026 20:55:28…

28 րոպե ago

Ցանկանում եմ հանդիպում կազմակերպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ․ Նարեկ Կարապետյան

Ցանկանում եմ հանդիպում կազմակերպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ․ Նարեկ Կարապետյան Thu, 25…

30 րոպե ago