Ինչո՞ւ չի գործում Իջեւանի լողավազանը

Ինչո՞ւ չի գործում Իջեւանի լողավազանը

Fri, 26 Jun 2026 13:45:12 +0400


«Հրապարակն» Իջեւանից նամակ էր ստացել․ «Հարգելի խմբագրություն, խնդրում եմ անդրադառնանք Իջեւան քաղաքին։ Ընտրություններից առաջ մեծ շուքով համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը քաղաքային զբոսայգում լճի բացումն արեց՝ կատարված մեծ գործերից էր։ Այդ լողավազանի համար հարյուր միլիոններ են ծախսել` ֆիլտրացիոն համակարգեր տեղադրել ու չեն կարողանում մաքուր պահել։ Երեխաները երեք օր են կարողացել լողանալ։ Կեղտի մեջ կորած է արդեն, այժմ միայն գորտեր կարելի է բազմացնել՝ այնքան է կեղտի մեջ կորել։ Ընտրություններն անցան, ու պրծանք։ Մի երեխա չի լողացել այդ լճում»։ Հետո տեղեկացանք, որ լճակն արդեն դատարկել են՝ ընտրություններն ավարտվել են, եւ փիառի կարիք արդեն չկա։

Այս նամակի հետքերով հունիսի 23-ին այցելեցինք Իջեւան քաղաք։ Եղանք քաղաքի կենտրոնական զբոսայգում, որտեղ կառուցվել է լողավազանը։ Իջեւանը գեղեցիկ քաղաք է, հատկապես սիրուն են Աղստեւի առափնյա տարածքը, կենտրոնական զբոսայգին, որտեղ խորհրդային տարիներին քանդակագործների սիմպոզիումներ էին անցկացվում, որի ընթացքում արարված քանդակները տեղադրված են այգում։ Լողավազանն ավելի է գեղեցկացնում զբոսայգին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբարաբար հայտարարում է, թե «հատիկ առ հատիկ» ինչ անշարժ գույքեր, հողատարածքներ են վերադարձվել պետությանը եւ համայնքներին։ Հանրությունը շատ դեպքերում չի իմանում, թե ինչ եղան այդ «վերադարձված» հողամասերը, անշարժ գույքերը, դրանք որքանով են ծառայում պետական եւ հանրային շահերին։

Իջեւանի քաղաքային զբոսայգում, լողավազանին կից գտնվող Իջեւան համայնքին վերադարձված տարածքներն իսկապես կարող են ծառայել հասարակությանը, մանուկներին։ Բայց լողավազանը դատարկ էր մեր այցելության պահին, մի բանվոր էր աշխատում, բահով հարթեցնում էր լողավազանին կից հողե թեքությունը։ Լողավազանի հարակից գոտու դիտահորի կափարիչը բաց էր, երեւում էին ջրի պլաստմասսե բազում խողովակներ։ Համայնքապետարան այցելելով՝ Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին հարցրինք լողավազանի հետ կապված ծրագրի մասին։ Ճաղարյանը հայտնեց, որ լողավազանի գործարկումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի նախահաշիվը կազմել է 122 միլիոն դրամ։ Կապալառու կազմակերպությունը՝ «Արտկրեստ գլոբալ» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Արթուր Բաբաջանյան), մրցույթը շահել է 116 միլիոն դրամով, այդ գումարից 46 միլիոն դրամը՝ պետբյուջեի, 70 միլիոնը Իջեւան համայնքի ներդրումն է։ Ծրագրի մեկնարկը եղել է 2025թ․ ապրիլի 17-ին, ավարտը նախատեսված է այս տարվա օգոստոսին։ Այսինքն՝ ծրագիրը կիսատ է։ Իսկ թե ինչու են անավարտ լողավազանը բացել, պարզ է` նախընտրական քարոզչության նպատակով:

Համայնքի ղեկավարն ասաց, որ մեկ ամիս առաջ լողավազանը ջրով լցրել են, փորձարկում են արել, սակայն լճակի ֆիլտրացիոն համակարգը վատ է աշխատել, լողավազանը կեղտոտվել է։ Դրանից հետո լճակը դատարկել են։ 1000 մ3 տարողությամբ ջրամբարը նորից են լցնելու խմելու ջրով, ջուրը մաքուր պահելու համար համապատասխան նյութեր են խառնելու։ Ա․ Ճաղարյանն ասաց, որ լողավազանն ամենախոր տեղում 1,4 մ է, իսկ ամենածանծաղ տեղում՝ 0,9 մ խորություն ունի։ Արդեն ընտրվել է 4 փրկարար, ովքեր լողավազանում աշխատելու են, հերթապահություն են իրականացնելու։ Ուզում են լողավազանը շահագործման հանձնել օգոստոսի սկզբին, որպեսզի իջեւանցի երեխաներն այս ամառ կարողանան վայելել գեղեցիկ, կապույտ ներկված լողավազանը եւ ամռան տապին լողանալ իրենց քաղաքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու

Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու Fri, 26 Jun 2026 15:22:30 +0400 Սահմանադրական դատարան…

16 րոպե ago

Իշխանությունը փակում է ժողովրդի «աչքերը», Բաքուն՝ «բացում ախորժակը»

Իշխանությունը փակում է ժողովրդի «աչքերը», Բաքուն՝ «բացում ախորժակը» Fri, 26 Jun 2026 15:15:59 +0400 Ինչպես…

22 րոպե ago

Արմեն Մուրադյանը վերընտրվեց

Արմեն Մուրադյանը վերընտրվեց Fri, 26 Jun 2026 14:57:59 +0400 ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը։…

40 րոպե ago

Վստահ եմ՝ 6 կողմ, 1 դեմ ձայներով ՍԴ-ում հարցը կվճռեն, դե մեկը պիտի չէ՞ ձևի համար դեմ լինի. Օրբելյան

Վստահ եմ՝ 6 կողմ, 1 դեմ ձայներով ՍԴ-ում հարցը կվճռեն, դե մեկը պիտի չէ՞ ձևի…

42 րոպե ago

Սեդա Սաֆարյանը անձնական, ընդգծված հակակրանք ունի Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդեպ

Սեդա Սաֆարյանը անձնական, ընդգծված հակակրանք ունի Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Fri, 26 Jun 2026…

44 րոպե ago

Եվ ո՞վ է ասում ՝ «Իմ անաչառությունը չվտանգեք»

Եվ ո՞վ է ասում ՝ «Իմ անաչառությունը չվտանգեք» Fri, 26 Jun 2026 14:45:03 +0400 Սահմանադրական…

53 րոպե ago