Չճանաչված «հաղթանակ»

Չճանաչված «հաղթանակ»

Fri, 26 Jun 2026 14:15:43 +0400


Միշտ էլ զարմացել եմ, երբ համազգային ընտրությունների ժամանակ որպես վերջնական փաստարկ ընդունել են, որ միջազգային կազմակերպությունները կամ Սահմանադրական դատարանը ընտրությունը ճանաչել են օրինական, ու դրանով առաջ անցել։ Առաջ են անցել՝ հետ-հետ քայլելով, որովհետև ժողովուրդը չի ճանաչել այդ ընտրությունը։ 2026-ի ընտրությունն էլ դրանցից մեկն է։ Արտաքուստ՝ հաղթանակ, բայց եթե այն չի ճանաչվում սեփական ժողովրդի կողմից, դա արդեն չճանաչված հաղթանակ է։

Գործող իշխանությունը նույն լծակներով փորձում է 2026-ի ընտրությունը ներկայացնել որպես միջազգային չափանիշներին համապատասխան։ Բայց ժողովուրդը կույր չէ։ Տեսնում է, որ Սահմանադրական դատարանում իշխանությունն այլևս անկախ դատավոր չի թողել. բոլորը, կարծես, «վերափոխվել են»՝ իշխանության քիմքին համապատասխան։ Եթե ուզում եք զգալ ՔՊ-ի օրիգինալ բույրը, մտեք Սահմանադրական դատարան։ Բայց չծավալվեմ, որովհետև ասելիքս ոչ թե եվրոպական ու սահմանադրական «օծանելիքի», այլ շատ ավելի շոշափելի մի թեմայի մասին է։

Դժվար է ժողովրդի աչքին օրինական դարձնել մի ընտրություն, որի օրինականությանը հենց ժողովուրդը չի հավատում։ Կարելի է որքան ուզես «սաղացնել» նրա վրա, բայց ժողովրդական գիտակցության մեջ միշտ առկախված է մնալու մի պարզ միտք՝ այս իշխանությունն ամբողջական լեգիտիմություն չունի։ Իսկ երբ հաղթանակը ճանաչված է միայն արձանագրություններով, բայց ոչ մարդկանց վստահությամբ, այն մնում է չճանաչված հաղթանակ՝ իր բոլոր քաղաքական հետևանքներով։

Վստահությունը չի վերականգնվում միջազգային գնահատականներով, չի ստեղծվում Սահմանադրական դատարանի որոշումներով, որովհետև ժողովրդի վստահության կնիքը որևէ հաստատություն չի կարող փոխարինել։ Կարելի է ընտրությունը պաշտոնապես ճանաչել, բայց անհնար է մարդկանց ստիպել այն ընդունել։ Իսկ երբ իշխանությունը հենվում է միայն պաշտոնական արձանագրությունների, ոչ թե հանրային վստահության վրա, նրա հաղթանակն արդեն իսկ պարտության առաջին քայլն է։
Ի վերջո, հաղթանակը ճանաչում է ոչ թե արձանագրությունը, ոչ էլ միջազգային գնահատականը, այլ ժողովուրդը։ Մնացածը պարզապես փաստաթղթեր են։ Իսկ չճանաչված հաղթանակները պատմության մեջ երկար կյանք չեն ունենում։ Որովհետև վերջնական ճանաչումը տալիս է ոչ թե Սահմանադրական դատարանը կամ միջազգային կառույցները, այլ ժողովուրդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

2 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

2 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

2 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

2 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

2 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

3 ժամ ago