Ընտրության մասնակիցների համարյա կեսը չի ընդունում արդյունքները

Ընտրության մասնակիցների համարյա կեսը չի ընդունում արդյունքները

Fri, 26 Jun 2026 19:15:03 +0400


«Հրապարակի» հարցերին պատասխանում է Հայկական կառուցողական կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

– Ընտրությունների արդյունքները կասկածի տակ են դրված` 7 քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան` այն վիճարկելու նպատակով, սակայն ՔՊ կուսակցությունում արդեն պաշտոնակռիվ է սկսվել: Երեկ ՔՊ-ն Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրեց, շրջանառվում են նաև ԱԺ փոխնախագահների, ֆրակցիայի ղեկավարի համար պայքարող թեկնածուների անունները: Ցավոք, պետք է արձանագրել, որ խորհրդարանն այս տարիներին առաջընթաց արձանագրելու փոխարեն բացառապես գահավիժում է, և ԱԺ ամբիոնը, որը երկրի թիվ մեկ ամբիոնն է, դարձել է բառիս բուն իմաստով անմակարդակ, անկիրթ, անդաստիարակ երևույթների հարթակ: Ի՞նչ գնահատական կտաք այս պրոցեսներին:

– Պաշտոնակռիվը այս փուլում անիմաստ եմ համարում, քանի որ Սահմանադրական դատարանը դեռևս չի հրապարակել որոշումը: Ես կարծում եմ, որ պաշտոնների մասին հիմա խոսելը վաղ է: Ես գտնում եմ, որ երբ լինի ՍԴ որոշումը, առնվազն այդ ժամանակ պետք է կադրային փոփոխությունների մասին մտածեն: Ընտրական գործընթացները դեռևս ավարտված չեն: Ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ աննախադեպ է Հայաստանի համար, որ յոթ կուսակցություն դիմել է ՍԴ` ընտրությունների արդյունքները վիճարկելու: Նման բան երբեք չէր եղել: Այսինքն` մասնակիցների համարյա կեսը չի ընդունում ընտրությունների արդյունքները:

– Բայց Նիկոլ Փաշինյանը հեգնում է, ասելով` եթե ընտրությունները կեղծվել են, ինչո՞ւ փողոցները բազմամարդ չեն, ինչո՞ւ ընդդիմությունը չի պայքարում, իսկ ընդդիմության առաջնորդները տանը նստած քյաբաբ են ուտում:

– Նիկոլ Փաշինյանը հավանաբար նկատի ունի, որ ընդդիմության ռազմավարությունը չի նախատեսում հանրահավաքներ, նա այս հայտարարությամբ ընդամենը հերթական անգամ քննադատում է ընդդիմությանը, ուզում է ասել, որ ընդդիմադիր ուժերը հետևողական չեն իրենց ընտրողների նկատմամբ, բայց մենք ամբողջ օրը փոխադարձ քննադատություններ ենք լսում, իշխող ուժը ընդդիմությանն է քննադատում, ընդդիմությունը` իշխող ուժին է քննադատում, բայց ամեն մեկն ունի իր ռազմավարությունը, և ամեն մեկը իր պատկերացումներով է շարժվում դեպի նպատակ:

– Ձեր կարծիքով` հունիսի 7-ի ընտրություններն արդա՞ր ընտրություններ էին:

– Մեր կուսակցությունը բոյկոտել է ընտրությունները, մեր մոտեցումն այն է, որ քրեական հետապնդումները հնարավորություն չեն տվել, որպեսզի երկրում արդար, թափանցիկ ընտրություններ լինեն: Հենց իմ դեմ հարուցված գործը դրա վառ ապացույցն է, որը 2016 թվականից առաջին ատյանի դատարանում է: Աննախադեպ թվով քրեական վարույթներ, կալանավորումներ, վախի մթնոլորտ, և այլն: Անսովոր ցուցանիշ է սա մեզ համար, և փաստում է ընտրությունների խնդրահարույց արդյունքների մասին: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, ապա նա առնվազն մի քանի անգամ պնդել է, որ պրոռուսական ուժերի ձայների 70 տոկոսը ընտրակաշառքով է ձեռք բերվել, իսկ դա արդեն իսկ փաստում է, որ ընտրությունները ազատ չեն եղել, և ընտրությունների արդյունքները պետք է ճանաչել անվավեր: Եթե պետության ղեկավարը ասում է, որ ընտրակաշառք է բաժանվել, ապա նա փաստում է, որ քվեարկության արդյունքները լեգիտիմ չեն: Մենք ունենք մի այնպիսի տարօրինակ իրավիճակ, որ և ընդդիմությունը, և իշխանությունը, ու անգամ իշխանության գործընկեր կուսակցությունը` «Հանուն Հանրապետության» այս ընտրությունների արդյունքները համարում են ոչ լեգիտիմ, ուստի այս ընտրությունների արդյունքները պետք է չեղարկել, և գնալ նոր ընտրությունների: Թեպետ նրանց պահանջները մեծ հաշվով տարբեր են, բայց եթե դիտարկում ենք չեզոք դիրքից, ապա ստացվում է, որ նրանց բոլորի ասածն այն է, որ ընտրություններն ազատ պայմաններում չեն կայացել:

– Նշեցիք, որ 2016 թվականից Ձեր դեմ հարուցված գործը տասը տարի շարունակ առաջին ատյանի դատարանում է: Ինչո՞ւ:

– Իմ դեմ քրեական գործ է հարուցվել 2016 թվականին` Սարի թաղի դեպքերով, առ այսօր քրեական հետապնդումը շարունակվում է: Պրոցեսը ձգձգվում է, իսկ ինձ մեղադրում են Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: Չորրորդ դատավորն են արդեն փոխում, անթիվ դատախազներ էլ այս գործը զրոյից են սկսել: Գլխավոր դատախազը համարում է, որ Սերժ Սարգսյանի օրոք հարուցված այս շինծու հիմքերով գործը պետք է շարունակել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այսօր տեղի կունենա ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը

Այսօր տեղի կունենա ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Sun, 19 Jul 2026 13:00:37 +0400 Այսօր…

15 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին Sun, 19 Jul 2026 12:45:10 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

31 րոպե ago

Կոտրել են երկրի նախագահի կայքն ու պահանջում են 320 հազար դոլա

Կոտրել են երկրի նախագահի կայքն ու պահանջում են 320 հազար դոլա Sun, 19 Jul 2026…

46 րոպե ago

Հրդեհ է բռնկվել Կապանում

Հրդեհ է բռնկվել Կապանում Sun, 19 Jul 2026 12:15:53 +0400 Հուլիսի 19-ին՝ ժամը 02։58-ին, Սյունիքի…

60 րոպե ago

Սիցիլիա դարձած երկիր

Սիցիլիա դարձած երկիր Sun, 19 Jul 2026 12:02:29 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա…

1 ժամ ago

Երկու ամերիկացի զինվորական է զոհվել Հորդանանում

Երկու ամերիկացի զինվորական է զոհվել Հորդանանում Sun, 19 Jul 2026 12:00:39 +0400 Ամերիկացի երկու զինվորական…

1 ժամ ago