«Տաշիր Արենայում» 600 մարդ է մասնակցել հանդիպմանը. Ինչ են քննարկել

«Տաշիր Արենայում» 600 մարդ է մասնակցել հանդիպմանը. Ինչ են քննարկել

Fri, 26 Jun 2026 22:15:05 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքը հետընտրական շրջանում շարունակում է անմիջական շփումներն իր համակիրների և ընտրողների հետ։ Ընտրություններից շուրջ 20 օր անց` երեկ դաշինքի ներկայացուցիչները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, Երևանի «Տաշիր Արենայում» կազմակերպել էին հանդիպում ընտրողների հետ։ Հանդիպումն անցկացվել էր փակ ձևաչափով՝ առանց լրատվամիջոցների մասնակցության ու լուսաբանման։
Քննարկման հիմնական թեման Ազգային ժողովի պատգամավորի մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցն էր։ Հանդիպմանը մասնակցած քաղաքացին մեզ մանրամասներ ներկայացրեց քննարկումից. Նարեկ Կարապետյանը նշել է, որ այս պահին վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Նրա խոսքով՝ թիմի ներսում առկա են թե՛ մանդատներն ընդունելու, թե՛ հրաժարվելու կողմնակիցներ։ Եթե ընտրություններից անմիջապես հետո գերակշռում էր մանդատները չվերցնելու մոտեցումը, ապա հետագա քննարկումների արդյունքում կարծիքները բաժանվել են։

Կարապետյանի խոսքով՝ որոշման կայացման գործընթացում հաշվի են առնում սահմանադրագետների, քաղաքագետների և քաղաքական թիմի անդամների գնահատականները։

Կարապետյանից համակիրները հետաքրքրվում էին` ի վերջո վերցնելո՞ւ են մանդատները, թե՞ ոչ։ Մի մասը հորդորում էր, որ մանդատները չվերցնեն և չսպասարկեն իշխանության օրակարգը, առաջարկելով փողոց դուրս գալ ու փողոցով եկածին հեռացնել փողոցի միջոցով, մյուս մասը կողմնակից էր մանդատները վերցնելուն, հիմնավորելով, որ մանդատները վերցնելը ոչ թե խանգարելու է փողոցային պայքարին, այլ փոխլրացնելու է։ Այս տեսակետն էր պաշտպանում նաև Նարեկ Կարապետյանը, վերջինս հիշեց Բագրատ սրբազանի բազմահազարանոց հանրահավաքները, որ, ըստ էության, փողոցը լիքն էր, բայց խորհրդարանում ընդդիմությունը ոչինչ չարեց, մինչդեռ պետք է վարչապետին անվստահություն հայտնելու հարցը ԱԺ օրակարգ բերեին։ Նրա խոսքով, երբ փողոցն իր գործն անի, իրավական տեսանկյունից խորհրդարանը պետք է մնացած քայլերն անի և խորհրդարանում անհրաժեշտ են «կոճակ սեղմողներ»։ Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ երաշխիք ունեն, որ իրենց թիմում չեն գտնվի գեղամնազարյաններ, ինչին Կարապետյանը հակադարձեց, որ Փաշինյանի թիմից էլ երկու պատգամավոր է դուրս եկել` որքան իրենք չեն կարող վստահ լինել, նույն մտահոգություններն էլ իշխող ուժում կլինեն, մի տարբերությամբ` իրենք դժվարին ու բռնաճնշումներով լի ճանապարհ են անցել և իրենց թիմակիցները չեն կոտրվել։ Մանդատները վերցնել հորդորող համակիրներից մեկն էլ առաջարկեց ԱԺ-ն տեղափոխել Տաշիր Արենա, քանի որ ԱԺ-ում ՔՊ-ն իսկական կրկես է սկսելու ցույց տալ` իրենց բնավորության համաձայն։

Խոսելով փողոցային պայքարի ճանապարհով իշխանափոխության մասին, Կարապետյանը նշել է, որ այդ հարցը ևս քննարկման տիրույթում է։ Հանդիպման ընթացքում Կարապետյանը շեշտել է, որ նման կարևոր որոշումների ընդունելուց առաջ թիմը ցանկանում է լսել իր ընտրողների և համակիրների կարծիքը։ Նա ներկաների հետ շփվում էր բաց քննարկման ձևաչափով՝ խուսափելով նախընտրական ելույթներին բնորոշ հռետորաբանությունից։
Մասնակիցների թվում կային ներկայացուցիչներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։ Անդրադառնալով նախընտրական շրջանին՝ Կարապետյանը խոսել է նաև, իր գնահատմամբ, թիմի թույլ տված «հաշվարկային սխալների» մասին։ Նրա խոսքով՝ թեև նախազգուշացումներ եղել էին, սակայն թիմը չէր կանխատեսել, որ քվեարկության նախորդող օրերին հնարավոր է լինեն նման ծավալի ձերբակալություններ և այդ իրավիճակը լրջորեն խաթարել է նախընտրական կազմակերպչական աշխատանքները: Մասնավորապես երբ, ըստ նրա, ձերբակալվել են բազմաթիվ շտաբների պատասխանատուներ, խիստ դժվարացել է տեղերում աշխատանքների համակարգումը։

Հանդիպմանը եկած մարդիկ տարբեր հարցեր են բարձրացրել, այդ թվում` սոցիալական և իրավական բնույթի։ Ներկաներից մեկը խոսել է ծանր հիվանդ երեխաներին աջակցության մասին, նրա խոսքով՝ նախընտրական փուլում բարեգործության սահմանափակումների հետևանքով որոշ ընտանիքներ դժվարությունների են բախվել թանկարժեք դեղամիջոցներ ձեռք բերելու հարցում։ Նա նշել է, որ եթե դեղերի մի մասը տրամադրվում է առողջապահության համակարգի միջոցով, ապա մյուս մասը նախկինում ձեռք էր բերվում բարեգործական հիմնադրամների աջակցությամբ, մինչդեռ նախընտրական շրջանից սկսած այդ հնարավորությունները զգալիորեն սահմանափակվել են։

Քննարկման մասնակիցները խոսել են նաև իրենց և հարազատների նկատմամբ իրականացված ճնշումների մասին՝ նշելով աշխատանքից ազատման, իրավապահ մարմինների գործողությունների և այլ բազմաթիվ դեպքեր։
Հանդիպմանը մասնակցել է ավելի քան 600 մարդ։ Թեև բոլոր ցանկացողները չեն հասցրել հարցեր ուղղել, քննարկումն ավարտվել է նախատեսված ժամին, քանի որ մասնակիցները պետք է շարժվեին դեպի Սահմանադրական դատարան՝ մասնակցելու այնտեղ նախատեսված հանրահավաքին։
Հանդիպման ավարտին Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ նման ձևաչափով քննարկումները շարունակական են լինելու։ Նրա խոսքով՝ քաղաքական թիմը կարևոր որոշումների կայացումից առաջ մտադիր է շարունակել լսել իր ընտրողների կարծիքներն ու առաջարկությունները՝ դրանք հաշվի առնելով հետագա որոշումների ընդունման ժամանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՄ ամենավտանգավոր միգրանտները՝ նոր ռիսկ ՀՀ-ի համար

ԵՄ ամենավտանգավոր միգրանտները՝ նոր ռիսկ ՀՀ-ի համար Fri, 07 Aug 2026 16:00:50 +0400 Իտալական Corriere…

6 րոպե ago

ԵՄ մտնելու մասին օրենքը ինչի՞ համար էր, էսօր Փաշինյանը այլ բան էր ասում ԵԱՏՄ-ում

ԵՄ մտնելու մասին օրենքը ինչի՞ համար էր, էսօր Փաշինյանը այլ բան էր ասում ԵԱՏՄ-ում Fri,…

21 րոպե ago

Ով կփոխարինի Արարատ Միրզոյանին

Ով կփոխարինի Արարատ Միրզոյանին Fri, 07 Aug 2026 15:45:40 +0400 Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

22 րոպե ago

#Ուղիղ․ Կաթողիկոսի գործով առաջին նիստն է. ինչ է սպասվում

#Ուղիղ․ Կաթողիկոսի գործով առաջին նիստն է. ինչ է սպասվում Fri, 07 Aug 2026 15:35:32 +0400…

32 րոպե ago

ՔՊ որոշ անդամներ հարգանք են պահանջում, բայց ինչ արժանիք ունեն

ՔՊ որոշ անդամներ հարգանք են պահանջում, բայց ինչ արժանիք ունեն Fri, 07 Aug 2026 15:30:20…

37 րոպե ago

Եթե սա էլ է մեր ժողովուրդը հանդուրժվում, ինձ համար վերջին կետն է

Եթե սա էլ է մեր ժողովուրդը հանդուրժվում, ինձ համար վերջին կետն է Fri, 07 Aug…

41 րոպե ago