Մենք էլ ենք ձախողվել

Մենք էլ ենք ձախողվել

Sat, 27 Jun 2026 09:00:07 +0400


Ինչո՞վ է այս` ՔՊ-ական իշխանությունը տարբերվում իր նախորդներից: Մեզ թվում էր, թե սրանք համեստ են, հղփացած չեն, կոռումպացված չեն: Եվ քանի որ ագահ չեն` չեն հղփանա, ձեռքը չեն մտցնի պետական գանձարանն ու հանրային միջոցները չեն յուրացնի: Մենք կարծում էինք` սրանք տենդերներ կազմակերպելիս, պաշտոններ բաժանելիս արդար կլինեն եւ իրենց յուրայիններին առաջ չեն մղի` դուրս թողնելով առավել արժանիներին:

Մեզ թվում էր` սրանք երբեք ընտրություն չեն կեղծի, սպառողի ու քաղաքացու իրավունքները չեն ոտնահարի, ավելորդ հարկային բեռ ու չափից դուրս մեծ տուրքեր չեն սահմանի: Մեզ թվում էր, որ հանրային միջոցները ծախսելիս ամեն ինչ թափանցիկ կլինի, եւ հանրությունը կմասնակցի այդ հարցերի քննարկմանը, այսպես կոչված` ինքը կորոշի՝ ինչ կառուցել, ինչը նորոգել, ինչը թույլատրել, ինչն ապամոնտաժել եւ այլն: Մեզ թվում էր` բնության եւ էկոլոգիայի հանդեպ սրանք շատ ուշադիր կլինեն, չէ՞ որ շատերը նախկին բնապահպաններ են, քաղհասարակության ներկայացուցիչներ: Նաեւ վստահ էինք, որ յուրայինների հանցանքների վրա աչք չեն փակի, իրենց քննադատողներին բերդերում չեն փակի, քննադատական կարծիքը կհանդուրժեն: Համոզված էինք, որ պետական կառույցները, մշակութային եւ կրթական օջախները չեն քաղաքականացնի-կուսակցականացնի, այդ կառույցների ղեկավարներ նշանակելիս չեն առաջնորդվի յուրային տգետներին նշանակելու սկզբունքով:

Մենք նաեւ մեծ հույսեր ունեինք, որ սրանք իրենց երկիրը, հողն ու ջուրը, պատմությունն ու մշակույթն ավելի շատ են սիրելու, եւ հայ ժողովրդի արժեհամակարգն ու ինքնությունը միայն շահելու են իրենց՝ իշխանության գալով: Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ բոլոր կետերում սխալվել ենք, մեր սպասելիքները սրանք չեն արդարացրել, մեր վստահությունը չարաշահել են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գլխավոր դատախազի տեղակալը ՍԴ-ում է. նա ելույթ ունեցավ

Գլխավոր դատախազի տեղակալը ՍԴ-ում է. նա ելույթ ունեցավ Sat, 27 Jun 2026 16:37:18 +0400 Latest…

5 րոպե ago

Ուղղաթիռ է կործանվել Ռուսաստանում․ կա զոհ

Ուղղաթիռ է կործանվել Ռուսաստանում․ կա զոհ Sat, 27 Jun 2026 16:30:48 +0400 Գյուղատնտեսական ցանքսերը թունաքիմիկատներով…

12 րոպե ago

Մեր պրինցիպիալ դիրքի պատճառով է, որ այսօր կալանավորվածների 90 տոկոսը մեր nւժի ներկայացուցիչներն են

Մեր պրինցիպիալ դիրքի պատճառով է, որ այսօր կալանավորվածների 90 տոկոսը մեր nւժի ներկայացուցիչներն են Sat,…

17 րոպե ago

«Յուքոմ»-ը խաղողի այգի է հիմնում

«Յուքոմ»-ը խաղողի այգի է հիմնում Sat, 27 Jun 2026 16:15:39 +0400 «Լալվարի» սորտի խաղողը տարածված…

27 րոպե ago

Կրկի՞ն փակուղի․ ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Կրկի՞ն փակուղի․ ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Sat, 27 Jun 2026 16:00:08…

43 րոպե ago

Բեմից պետք է հեռանալ գեղեցիկ․․․

Բեմից պետք է հեռանալ գեղեցիկ․․․ Sat, 27 Jun 2026 15:45:32 +0400 Հարցազրույցներից մեկում Ռաիսա Մկրտչյանն…

57 րոպե ago