«Հրապարակ». Ովքեր են լինելու դատավորներին կարգապահական տույժի ենթարկողները

«Հրապարակ». Ովքեր են լինելու դատավորներին կարգապահական տույժի ենթարկողները

Sat, 27 Jun 2026 09:15:59 +0400


Մայիսի վերջին դատական դեպարտամենտը մրցույթ էր հայտարարել՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի 3 ոչ դատավոր անդամների ընտրության համար: Երեկ հայտնի դարձավ, որ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի 8 թեկնածուից մեկը՝ թոշակի անցած դատավոր Արթուր Մկրտչյանը, որն առաջադրվել էր Սիրանուշ Սահակյանի «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից, հանել է թեկնածությունը:

Արթուր Մկրտչյանը մի շարք աղմկահարույց գործեր է քննել: Նա կայացրել էր Հաց բերողի երկրորդ կալանքի որոշումը: Ի դեպ, ներկայում Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի վերաբերյալ դիմումը քննվում է ՄԻԵԴ-ում, եւ եթե այն բավարարվի, իսկ Արթուր Մկրտչյանը մնար թեկնածուների կազմում, ապա կստացվեր, որ մարդու իրավունքների խախտումներ կատարած դատավորը որոշում է այլ դատավորներին կարգապահական պատասխանատվության հարուցման հարցերը: Նա քննել է նաեւ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու վերաբերյալ քրեական գործը, սակայն ավարտին չի հասցրել: 2018 թվականին բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը, խափանման միջոցներ է քննարկել Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ գործերով: Հավանաբար, կանխատեսելով մեղադրանքները, նա որոշել է «մեղքից հեռու», ինչպես ասում են՝ հանել թեկնածությունը:

Հիշեցնենք․ Դատավորների ընդհանուր ժողովը դատավորների էթիկայի հանձնաժողովի ոչ դատավոր անդամներին ընտրելու է հուլիսի 3-ին: Նախկինում այն կազմված էր 6 դատավոր եւ 2 ոչ դատավոր անդամից, բայց քաղհասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացավ երեքով:
Իշխանությունն իր այս քայլը բացատրում էր դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներն ավելի թափանցիկ ու վերահսկելի դարձնելու, «դատական կորպորատիվիզմին» վերջ տալու անհրաժեշտությամբ, իսկ ընդդիմությունն այստեղ քաղաքական միջամտության փորձ տեսավ:

Բայց այս պահին ինտրիգն այն է, որ ոչ դատավոր անդամների տեղերը փորձում են զբաղեցնել գործող դատավորների տարբեր ազգականներ, պաշտոնաթող դատավորներ եւ դատական համակարգի հետ փոխկապակցված անձինք, որոնք առաջադրվում են հասարակական կազմակերպությունների կողմից, իսկ քաղհասարակության ներկայացուցիչները համարում են, որ այս անձինք «ուզուրպացնում» են իրենց տեղերը:

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արմինե Թումասյանը եւս թեկնածուների թվում է: Նա դատավոր է նշանակվել 2023-ին եւ հրաժարականի դիմում է ներկայացրել մոտ 1 տարի առաջ: Թումասյանի հրաժարականի վերաբերյալ ԲԴԽ օգոստոսի 4-ի որոշումից հետեւում է, որ պատճառը գերծանրաբեռնվածությունն է եղել, որին նա, փաստորեն, չի դիմացել: Մամուլում մի պահ շրջանառվեց, որ նրա դեմ կարգապահական վարույթ էր հասունանում, եւ այդ պատճառով է նա հրաժարվել դատավորի պաշտոնից: Հասկանալի չէ, թե այս պարագայում ինչպես նա պետք է գնահատի նմանատիպ ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներին: Բայց ամենատարօրինակ հանգամանքն այս դեպքում սա չէ, այլ՝ այն, որ Արմինե Թումասյանը, որը 2018-2023 թվականներին ԲԴԽ-ում է աշխատել, զբաղեցնելով Իրավական ակտերի մշակման եւ փորձաքննության վարչության Բարձրագույն դատական խորհրդի նիստերի նախապատրաստման եւ որոշումների նախագծերի մշակման բաժնի պետի պաշտոնը, գրում է էթիկայի հանձնաժողովի կարգերը: Նրա անունն է նշված «ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգը» փաստաթղթի տակ, այսինքն՝ հենց այն հանձնաժողովի, որի անդամ է փորձում դառնալ այս կինը: Տրամաբանական կասկած է առաջանում, որ ոչ դատավոր անդամի տեղը նրան նախապես խոստացված է: Չի բացառվում, որ հենց ԲԴԽ-ից էլ նրան առաջ են տանում:

Թեկնածուների թվում տեսնում ենք Մելիք Մելիքյանին, որը վճռաբեկ դատարանի աշխատակից է, նաեւ՝ ոստիկանության կրթահամալիրի աշխատակից Արտակ Մալխասյանին, որը ոչ մի կապ չունի ո՛չ իրավապաշտպանության, ո՛չ դատական համակարգի հետ: Թեկնածուներ են առաջադրել նաեւ «Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան կազմակերպությունը, որի ղեկավարը նաեւ այլ ՀԿ-ներով հայտնի Մանուշ Մարալչյանն է: Նա երբեւիցե հանդես չի եկել իշխանության կոշտ քննադատությամբ, եւ հաճախ Մարալչյանի ղեկավարած ՀԿ-ները ներգրավված են եղել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ծրագրերում: Նույնը կարելի է ասել «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կոմիտե», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ների մասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Wed, 04 Nov 2026 08:20:08 +0400 Երեկ…

12 րոպե ago

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները Wed, 04 Nov 2026…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Wed, 04 Nov 2026 08:15:22 +0400 Ավարտվել են նաեւ բուհերի…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Wed, 04 Nov 2026 08:10:45 +0400…

21 րոպե ago

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին Wed, 04 Nov 2026 08:05:47 +0400 Մարտի 20-ի մեր…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը Wed, 04 Nov 2026 08:00:31 +0400 Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել…

32 րոպե ago