Բեմից պետք է հեռանալ գեղեցիկ․․․

Բեմից պետք է հեռանալ գեղեցիկ․․․

Sat, 27 Jun 2026 15:45:32 +0400


Հարցազրույցներից մեկում Ռաիսա Մկրտչյանն ասել էր. «Բեմից պետք է հեռանալ գեղեցիկ»։ Այսօր այդ փոքրիկ հատվածը պատահաբար չհիշեցի, որովհետև ականատես ենք, թե ինչպես է «քաղաքական բեմում» հայտնվել մեկը, որը ոչ միայն չի ուզում գեղեցիկ հեռանալ, այլ վճռականորեն չի ուզում հեռանալ։ Ասում է՝ «դուրս եկեք ու ինձ հեռացրեք»։

Ռաիսա Մկրտչյանը, սակայն, ընտրեց բոլորովին այլ ճանապարհ։ Նա ժամանակին կանգ առավ՝ պահպանելով իր ստեղծագործական հեղինակությունը, իր դեմքը, իր արժանապատվությունը։ Նա չձգեց բեմը մինչև այն պահը, երբ այն սկսում է հոգնեցնել, չփորձեց երկարացնել իր ներկայությունը ցանկացած գնով։ Դրա համար էլ նրա կերպարը այսօր ամբողջական է՝ ավարտված ու հարգված, առանց կոտրված եզրերի։

Նրա հեռանալը ոչ թե բացակայություն դարձավ, այլ մնաց որպես մշակույթի մի տեսակ շարունակվող ներկայություն՝ երգերի, հիշողության, ձայնի միջոցով։ Հենց դրա համար այսօր նրա մասին խոսում ենք ոչ թե այն պատճառով, թե ինչպես ավարտվեց նրա բեմական ճանապարհը, ինչպես ավարտվեց կյանոը, այլ այն պատճառով, թե ինչ թողեց այդ ճանապարհից հետո։
Ռաիսա Մկրտչյանի այդ մեկ նախադասությունը ոչ միայն արվեստի մասին էր, այլ նաև կյանքի բեմի. հեռանալու ժամանակը ճանաչելը նույնպես արվեստ է։ Ով դա չի հասկանում, ի վերջո բեմից չի հեռանում գեղեցիկ․ նրան հեռացնում է ժամանակը։ Իսկ ժամանակը հեռացնելուց երբեք չի ծափահարում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի հարվածները միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին

Իրանի հարվածները միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Sun, 28 Jun 2026 19:30:33 +0400…

8 րոպե ago

Կանգ չենք առնելու․ Զելենսկի

Կանգ չենք առնելու․ Զելենսկի Sun, 28 Jun 2026 19:15:36 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

23 րոպե ago

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է Sun, 28 Jun 2026 19:00:08 +0400 Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ…

39 րոպե ago

ԿԸՀ-ի պարզաբանումը ՍԴ-ում․ 17 հազար անվավեր քվեաթերթիկի պատճառները չեն վիճակագրվել

ԿԸՀ-ի պարզաբանումը ՍԴ-ում․ 17 հազար անվավեր քվեաթերթիկի պատճառները չեն վիճակագրվել Sun, 28 Jun 2026 18:45:06…

54 րոպե ago

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով Sun, 28 Jun 2026 18:40:15…

59 րոպե ago

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը Sun, 28 Jun 2026 18:25:59…

1 ժամ ago