Բեմից պետք է հեռանալ գեղեցիկ․․․

Բեմից պետք է հեռանալ գեղեցիկ․․․

Sat, 27 Jun 2026 15:45:32 +0400


Հարցազրույցներից մեկում Ռաիսա Մկրտչյանն ասել էր. «Բեմից պետք է հեռանալ գեղեցիկ»։ Այսօր այդ փոքրիկ հատվածը պատահաբար չհիշեցի, որովհետև ականատես ենք, թե ինչպես է «քաղաքական բեմում» հայտնվել մեկը, որը ոչ միայն չի ուզում գեղեցիկ հեռանալ, այլ վճռականորեն չի ուզում հեռանալ։ Ասում է՝ «դուրս եկեք ու ինձ հեռացրեք»։

Ռաիսա Մկրտչյանը, սակայն, ընտրեց բոլորովին այլ ճանապարհ։ Նա ժամանակին կանգ առավ՝ պահպանելով իր ստեղծագործական հեղինակությունը, իր դեմքը, իր արժանապատվությունը։ Նա չձգեց բեմը մինչև այն պահը, երբ այն սկսում է հոգնեցնել, չփորձեց երկարացնել իր ներկայությունը ցանկացած գնով։ Դրա համար էլ նրա կերպարը այսօր ամբողջական է՝ ավարտված ու հարգված, առանց կոտրված եզրերի։

Նրա հեռանալը ոչ թե բացակայություն դարձավ, այլ մնաց որպես մշակույթի մի տեսակ շարունակվող ներկայություն՝ երգերի, հիշողության, ձայնի միջոցով։ Հենց դրա համար այսօր նրա մասին խոսում ենք ոչ թե այն պատճառով, թե ինչպես ավարտվեց նրա բեմական ճանապարհը, ինչպես ավարտվեց կյանոը, այլ այն պատճառով, թե ինչ թողեց այդ ճանապարհից հետո։
Ռաիսա Մկրտչյանի այդ մեկ նախադասությունը ոչ միայն արվեստի մասին էր, այլ նաև կյանքի բեմի. հեռանալու ժամանակը ճանաչելը նույնպես արվեստ է։ Ով դա չի հասկանում, ի վերջո բեմից չի հեռանում գեղեցիկ․ նրան հեռացնում է ժամանակը։ Իսկ ժամանակը հեռացնելուց երբեք չի ծափահարում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրենք էլ իրենց արած գործից չեն հասկանում

Իրենք էլ իրենց արած գործից չեն հասկանում Fri, 26 Jun 2026 13:15:14 +0400 Հայաստանի բոլոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով