Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

«Միսս Տիեզերք»-ում Իսրայելի ներկայացուցչին մրցույթի ժամանակ սուլոցներով են դիմավորել

«Միսս Տիեզերք»-ում Իսրայելի ներկայացուցչին մրցույթի ժամանակ սուլոցներով են դիմավորել

Tue, 24 Nov 2026 22:23:08 +0400


«Միսս Տիեզերք 2026» մրցույթի Իսրայելի 25-ամյա ներկայացուցիչ Դանիել Ջաբլոնկան հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում՝ բեմ բարձրանալուց հետո՝ Երուսաղեմի Հին քաղաքի պատկերով և երեք լեզվով «Խաղաղություն» բառով աչքի ընկնող զգեստով։ Պուերտո Ռիկոյում կայացած նորաձևության ցուցադրության ժամանակ հանդիսատեսից լսվել են սուլոցներ, և նրա ելույթը բուռն քննարկումներ է առաջացրել սոցիալական ցանցերում։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, ավանդական ազգային հագուստի մրցույթի ժամանակ։ Ջաբլոնկան բեմ է բարձրացել ոսկեգույն զգեստով՝ թանկարժեք քարերով զարդարված, աչքի ընկնող թագով և Երուսաղեմի Հին քաղաքի պատկերով երկար թիկնոցով։ «Խաղաղություն» բառը ասեղնագործված էր անգլերեն, եբրայերեն և արաբերեն լեզուներով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եկե՛լ է ժամանակը քաղաքի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել էդ գրիչը

Եկե՛լ է ժամանակը քաղաքի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել էդ գրիչը Tue, 24 Nov 2026 10:45:10 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով