Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Իրանը խաղաղության կնքման նախապայման է ներկայացրել

Իրանը խաղաղության կնքման նախապայման է ներկայացրել

Tue, 24 Nov 2026 22:30:37 +0400


Բոլոր ռազմաճակատներում պատերազմական գործողությունների դադարեցումը Իրանի համար Միացյալ Նահանգների հետ խաղաղության համաձայնագրի կնքման համար հանդիսանում է հիմնարար նախապայման։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա շեշտել է, որ դա պետք է լինի ցանկացած համաձայնագրի անբաժանելի մասը։ Բաղային նկատել է, որ չի կարող լինել համաձայնագիր խաղաղության մասին, երբ որեւէ ռազմաճակատում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Հետեւաբար՝ Իրանը սա է պահանջում։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նկատել է, որ այս պահանջը համապատասխանում է ոչ միայն Իրանի շահերին այլ նաեւ արտացոլում է այն պատասխանատու եւ լրջմիտ վերաբերմունքը, որը Թեհրանն ունի ռեգիոնի հանդեպ։ Թեհրանի համար, ըստ այդմ, խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը մեկ ամբողջություն է եւ այս դիրքորոշումը Իսլամական Հանրապետության համար շարունակում է մնալ անփոփոխելի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

50/50, բայց հօգուտ ո՞ւմ

50/50, բայց հօգուտ ո՞ւմ Tue, 24 Nov 2026 18:45:13 +0400 Օրերս Փաշինյանը խոսում էր այն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով