«Հրապարակ»․ ՄԻՊ-ը շատ աշխատանք ունի կատարելու

«Հրապարակ»․ ՄԻՊ-ը շատ աշխատանք ունի կատարելու

Sat, 27 Jun 2026 10:45:08 +0400


ՄԻՊ Անահիտ Մանասյանը, անդրադառնալով համատարած կալանավորումներին, նշել է, որ կալանքից բացի այլ խափանման միջոցներ էլ պետք է կիրառվեն, եւ շեշտել է իր մասնակցությունը 2 գործով կալանքի վերացմանը` Արտուր Օսիպյանի եւ Դավիթ Մինասյանի: Բայց Հայաստանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ` Անդրանիկ Թեւանյան, Ավետիք Չալաբյան, Ալիկ Ալեքսանյան, Խաչիկ Գալստյան, Արթուր Ավանեսյան, Արթուր Սարգսյան, Արմեն Աշոտյան եւ այլք, ոչ մեկի մասին նա չի խոսում, անդրադառնում է այլ հարցերի՝ հաշմանդամների իրավունքներին, ատելության խոսքին` անշառ թեմաների:

ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասում է. «Արդեն ինչքան ժամանակ է՝ նշվում է, որ ՄԻՊ-ը, ժողովրդական լեզվով ասած, կեսբերան է անդրադառնում կարեւոր հարցերին, բայց դա թուլացնում է թե՛ այդ հաստատության դերը, թե՛ Հայաստանի Հանրապետության իմիջը: Ես չեմ խոսում Եվրամիության կամ Եվրոպական խորհրդի նման թունավորված քաղաքական մարմինների մասին, խոսում եմ այն մասին, որ միջազգային հանրության մեջ կան այնպիսի հաստատություններ, որոնք այս երեւույթներն անպայմանորեն դատապարտում են: Ես կարող եմ բերել Արման Թաթոյանի ՄԻՊ եղած ժամանակաշրջանի օրինակը: Այն ժամանակ Հայաստանն առաջնային հորիզոնականներ էր զբաղեցնում: Թաթոյանը խոսում էր կոռեկտ իրավաբանական լեզվով, խոսում էր Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին, մասնավորապես` Արցախի հայերի: Այսօր փաստացի ունենք շատ ավելի վտանգավոր ու վատ իրավիճակ, ՄԻՊ-ի ավելորդ զսպվածությունն ու մեղմ անդրադարձները վնասում են առաջին հերթին իշխանություններին: Մատնանշում է Արտուր Օսիպյանի հետ տեղի ունեցած գռեհիկ, տհաճ դեպքը, դե, ինչպես ասում են, շնորհավորում եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին, որ գոնե այդ հարցին համարձակություն է ունեցել անդրադառնալու: ՄԻՊ-ը բավականին շատ աշխատանք ունի կատարելու, մարդու իրավունքների պաշտպանն ու իր թիմը պարտավոր են անդրադառնալ մի շարք կարեւոր հարցերի: Օրինակ` հոգեւորականների հանդեպ հետապնդումներին, մեզ աշխարհում արդեն նայում են որպես խիստ հետամնաց պետության: Նրանք, ովքեր կարդացել են Հայոց պատմություն, ծանոթ են մեր մշակույթին, մեզ որպես քաղաքակիրթ քրիստոնյա ժողովուրդ են համարում, բայց այն, ինչ տեղի է ունենում եկեղեցականների հանդեպ, աշխարհի ամենահետամնաց երկրներում անգամ նման բան չես գտնի: Անդրանիկ Թեւանյանին մեղադրում են դավաճանության մեջ: Կամ Ավետիք Չալաբյանն ի՞նչ է արել: Փոխարենը՝ իշխանությունների գործողություններում կան տարբեր ծանր հանցանքի հատկանիշներ, եւ դեռ հարց է, թե ում գործողություններն են հանրության կողմից բնորոշվում որպես դավաճանական: Մենք տեսնում ենք, թե ովքեր ինչով են զբաղված: Ի վերջո Անահիտ Մանասյանը գրագետ իրավաբան է, այդպես են ասում, արժե՞ այդքան անտեսել այս սարսափելի գործընթացները»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

8 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

8 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

9 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

9 ժամ ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

9 ժամ ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

9 ժամ ago