ԱԱ-2026․ Կաբո Վերդեն պատմություն է կերտում
Sat, 27 Jun 2026 11:30:30 +0400
Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբում ավարտվել է պայքարը։ Գրանցվել է սենսացիոն արդյունք՝ Կաբո Վերդեն, որն իր նորամուտն է նշում Մունդիալում, խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ առաջ անցնելով Ուրուգվայից և Սաուդյան Արաբիայից։
Կաբո Վերդեն ոչ-ոքի է խաղացել Սաուդյան Արաբիայի հետ՝ 0։0, մինչդեռ Ուրուգվայը պարտվել է Իսպանիային 0։1 հաշվով։
Իսպանիան խմբում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ Կաբո Վերդեն՝ երկրորդը։ Ուրուգվայը երրորդն է, բայց նրանց երկու միավորը բավարար չէ փլեյ-օֆֆ փուլ անցնելու համար՝ երրորդ տեղով։
1/16 եզրափակիչում Կաբո Վերդեն կհանդիպի J խմբի հաղթող Արգենտինայի հետ։ Խաղը կկայանա Մայամիում՝ հուլիսի 4-ին։