Թրամփը թուրք աղջի՞կ ունի․ սկանդալային պատմություն

Թրամփը թուրք աղջի՞կ ունի․ սկանդալային պատմություն

Sat, 27 Jun 2026 17:00:23 +0400


Թուրքիայի բնակչուհի Նեջլա Օզմենը, որը նախկինում պնդում էր, թե ինքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կենսաբանական դուստրն է, նամակ է ուղարկել ԱՄՆ դեսպանատան միջոցով՝ խնդրելով հանդիպում Ամերիկայի առաջնորդի հետ՝ վերջինիս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Անկարա սպասվող այցի ժամանակ, հաղորդում է Haber 7 պորտալը։

«Ես նամակն ուղարկել եմ ԱՄՆ դեսպանատան միջոցով, քանի որ ուզում եմ հանդիպել այն մարդուն, որին ես հայր եմ անվանում», – Օզմենի խոսքերն է մեջբերել պորտալը։

Նա ասել է, որ հույս ունի անձամբ խոսել Թրամփի հետ նրա՝ Թուրքիայում գտնվելու ընթացքում։

Նեջլա Օզմենի պատմությունը լայնորեն հրապարակվել է Թուրքիայում մի քանի տարի առաջ։ 2021 թվականին 56-ամյա կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Թրամփը իր կենսաբանական հայրն է։

Կնոջ խոսքով՝ մայրն իրեն պատմել է, որ ամերիկացի գործարարի հետ հանդիպել է, երբ նա արտասահմանում է եղել, բայց երկար ժամանակ գաղտնի է պահել այս գաղտնիքը։

Օզմենը բազմիցս պահանջել է ԴՆԹ թեստավորում և հայտարարել, որ ինքը նյութական որևէ շահույթ չունի, այլ պարզապես ցանկանում է հաստատել իր ծագումը և անձամբ հանդիպել Թրամփին։ Նրա պնդումները հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել։

Ամերիկայի նախագահը և նրա ներկայացուցիչները հրապարակավ չեն մեկնաբանել այս մեղադրանքները, իսկ թուրքական դատարանները կնոջ ցուցմունքը հաստատող որոշումներ չեն կայացրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գահաժառանգի որդին ատաղձագործ-կահույքագործ է աշխատում

Գահաժառանգի որդին ատաղձագործ-կահույքագործ է աշխատում Sat, 28 Nov 2026 01:00:35 +0400 Նորվեգիայի գահաժառանգ արքայադուստր Մետե…

13 րոպե ago

Ամուսնալուծվել եւ գույքը բաժանել են

Ամուսնալուծվել եւ գույքը բաժանել են Sat, 28 Nov 2026 00:30:18 +0400 Ամերիկացի աշխարհահռչակ դերասաններ Բրեդ Փիթն…

44 րոպե ago

Տիեզերքում դատա-կենտրոն կստեղծվի

Տիեզերքում դատա-կենտրոն կստեղծվի Fri, 27 Nov 2026 23:55:54 +0400 ԱՄՆ Կապի ֆեդերալ հանձնաժողովը արտոնագիր է…

1 ժամ ago

Մարզիկի նկարով շոկոլադ՝ գլխավոր մարզչին

Մարզիկի նկարով շոկոլադ՝ գլխավոր մարզչին Fri, 27 Nov 2026 23:45:02 +0400 Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի…

1 ժամ ago

Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների քվեարկության

Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների քվեարկության Fri, 27 Nov 2026 23:30:18 +0400 Կատալոնական «Բարսելոնայի»…

2 ժամ ago

ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին

ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին Fri, 27 Nov 2026 23:15:38 +0400 Աննա Հակոբյանի ակտիվացումը շատերի…

2 ժամ ago