«Հրապարակ». Ոչ մի իշխանություն չի կարող երկար հաջողություն ունենալ՝ պատերազմ հայտարարելով ազգային հաստատություններից մեկին

«Հրապարակ». Ոչ մի իշխանություն չի կարող երկար հաջողություն ունենալ՝ պատերազմ հայտարարելով ազգային հաստատություններից մեկին

Sat, 27 Jun 2026 11:45:07 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի հոգեւոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:

– Հունիսի 18-19-ին Օրդուբադում՝ «Արեւմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն էր` Հայաստանի քարտեզի ներքո, որը Բաքուն համարում է «Արեւմտյան Ադրբեջան»։

– Պատմության քաղաքականացումը նոր երեւույթ չէ։ Բոլոր ազգերը տարբեր ժամանակներում փորձել են պատմությունը ծառայեցնել ներկայի քաղաքական նպատակներին։ Սակայն երբ պատմական հիշողությունը վերածվում է տարածքային պահանջատիրության գործիքի, այն դադարում է լինել գիտություն եւ դառնում է քաղտեխնոլոգիա։ «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը հենց այդպիսի երեւույթ է։ Այն ուղղված է ոչ թե անցյալի ուսումնասիրությանը, այլ՝ ապագայի քաղաքական վերաձեւակերպմանը։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ կայուն խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունները հրաժարվում են միմյանց նկատմամբ պատմական իրավունքների անվերջ շղթայից եւ ընդունում են միջազգային իրավունքի ու գործող սահմանների սկզբունքը։ Հակառակ պարագայում պատմությունը վերածվում է անվերջ հակամարտության աղբյուրի։

– Օրերս ՄԻԵԴ-ը հրապարակել է քառօրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ Արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը՝ գլխատում, մարմնի պղծում։ Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է իրական ու երկարաժամկետ խաղաղություն ձեռք բերել մի պետության հետ, որը հպարտանում է հային սպանելով, մասնատելով եւ դա լուսանկարելով:

– Մարդու գլխատումը, մարմնի պղծումը կամ պատերազմի վայրագությունների հերոսացումը ոչ միայն իրավական, այլեւ քաղաքակրթական խնդիր է։ Պետությունները կարող են կնքել պայմանագրեր, սակայն ժողովուրդների միջեւ իրական խաղաղությունը կառուցվում է բարոյական հիմքերի վրա։ Պատմությունը նաեւ սովորեցնում է, որ նույնիսկ ամենադաժան պատերազմներից հետո թշնամիները կարողացել են խաղաղ գոյակցության ձեւեր գտնել։ Եվրոպան երկու համաշխարհային պատերազմներից հետո դրա լավագույն օրինակն է։ Հարցն այն չէ, թե արդյոք հնարավո՞ր է խաղաղություն Ադրբեջանի հետ։ Հարցն այն է, թե ինչպիսի քաղաքական, իրավական եւ միջազգային երաշխիքներ պետք է ստեղծվեն, որպեսզի խաղաղությունը չդառնա միակողմանի զիջումների կամ ուժի թելադրանքի հետեւանք։ Քրիստոնեական տեսանկյունից եւս խաղաղությունը չի նշանակում մոռանալ չարը, այլ նշանակում է արդարության վրա հիմնված հաշտեցում։ Առանց ճշմարտության եւ պատասխանատվության, խաղաղությունը մնում է միայն ձեւականություն։

– Ընտրություններից հետո Փաշինյանը կրկին անդրադարձավ եկեղեցիներին. «Իրենց հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել քեռու կնոջ, հորեղբոր կնոջ, սիրուհիների, բաջանաղների անունները: Իսկ մենք քանդված տաճարներ ենք վերականգնում, մեզ մեղադրում են մեր եկեղեցու եւ ինքնության դեմ լինելո՞ւ մեջ»: Անցած կիրակի էլ Նոր Նորքի եկեղեցում մասնակցում էր պատարագի: Նա Եկեղեցու դեմ պայքարից չի հրաժարվել, այս անգամ ի՞նչ ձեւով Եկեղեցու դեմ պայքար կմղի:

– Հայոց Եկեղեցին հազարամյակների ընթացքում եղել է ոչ միայն կրոնական, այլեւ՝ ազգային ինստիտուտ։ Ճշմարտություն է նաեւ այն, որ եկեղեցական կյանքում տարբեր ժամանակներում եղել են թերություններ, չարաշահումներ եւ քննադատության արժանի երեւույթներ։ Դրանց մասին խոսելն ինքնին հակաեկեղեցականություն չէ։ Սակայն պետության ղեկավարի եւ Եկեղեցու հարաբերություններում կարեւոր է սահմանը։ Երբ քաղաքական իշխանությունը սկսում է ներխուժել եկեղեցական դաշտ, կամ երբ Եկեղեցին փորձում է ամբողջությամբ մտնել քաղաքական պայքարի մեջ, առաջանում է ինստիտուցիոնալ բախում, որը վնասում է երկուսին էլ։ Հետեւաբար, եթե հակադրությունը շարունակվի, ամենայն հավանականությամբ, այն կընթանա ոչ թե իրավական կամ վարչական հարթությունում, այլ հանրային հեղինակությունների պայքարի ձեւով։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանի նման երկրներում ոչ մի իշխանություն չի կարող երկարաժամկետ հաջողություն ունենալ՝ փորձելով պատերազմ հայտարարել ազգային ինքնության հիմնական կրող հաստատություններից մեկին, նաեւ Եկեղեցին չի կարող լիարժեք կատարել իր առաքելությունը՝ վերածվելով քաղաքական ընդդիմության։ Փիլիսոփայական առումով պետությունն ու Եկեղեցին տարբեր նպատակներ ունեն. պետությունը կարգավորում է հասարակական կյանքը, Եկեղեցին զբաղվում է մարդու ներքին փոխակերպմամբ։ Երբ այդ սահմանները խախտվում են, առաջանում է ոչ թե ներդաշնակություն, այլ՝ փոխադարձ անվստահություն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում հատուկ անդրադարձել են Երևանի ու Անկարայի միջև հարաբերություններին․ մանրամասներ

Թուրքիայում հատուկ անդրադարձել են Երևանի ու Անկարայի միջև հարաբերություններին․ մանրամասներ Sat, 27 Jun 2026 13:00:29…

11 րոպե ago

«Հրապարակ». Հաղթանակը բաժին է հասնում նրանց, ովքեր չեն հրաժարվում իրենց իրավունքից

«Հրապարակ». Հաղթանակը բաժին է հասնում նրանց, ովքեր չեն հրաժարվում իրենց իրավունքից Sat, 27 Jun 2026…

26 րոպե ago

Անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում

Անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում…

38 րոպե ago

#Ուղիղ․ ՍԴ-ն շարունակում է քննել ընդդիմության բողոքները

#Ուղիղ․ ՍԴ-ն շարունակում է քննել ընդդիմության բողոքները Sat, 27 Jun 2026 12:20:41 +0400 Latest news…

50 րոպե ago

«Հրապարակ». Սրանք ընդամենը առաջին գծի վրա կանգնած գործիքներ են

«Հրապարակ». Սրանք ընդամենը առաջին գծի վրա կանգնած գործիքներ են Sat, 27 Jun 2026 12:15:36 +0400…

55 րոպե ago

Զախարովան Փաշինյանին մեղադրել է դեմագոգիայի մեջ․ ո՞րն է պատճառը

Զախարովան Փաշինյանին մեղադրել է դեմագոգիայի մեջ․ ո՞րն է պատճառը Sat, 27 Jun 2026 12:00:50 +0400…

1 ժամ ago