Փաշինյանի քայլե՛րն են արժեզրկում Սահմանադրական դատարանը

Փաշինյանի քայլե՛րն են արժեզրկում Սահմանադրական դատարանը

Sat, 27 Jun 2026 14:45:04 +0400


Ընտրությունների արդյունքները դեռևս վիճարկվում են Սահմանադրական դատարանում։ Սա նշանակում է, որ իրավական գործընթացը դեռ ավարտված չէ, և վերջնական խոսքը դեռ չի հնչել։

Սակայն հանրությունը բոլորովին այլ պատկեր է տեսնում։ Իշխանությունը պաշտոններ է բաշխում, չեն դադարում քրեական հետապնդումները, ձերբակալությունները, ընդդիմության գնահատմամբ՝ քաղաքական տեռորի դրսևորումները։ Անկախ նրանից, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ իրավական հիմնավորում ունի, հանրության մեջ ձևավորվում է վտանգավոր հոգեբանական մթնոլորտ։
Քաղաքացին մտածում է՝ եթե իշխանությունն առանց զսպվածության պաշտոններ է բաշխում, շարունակում է ճնշել քաղաքական հակառակորդներին, հավանաբար, Սահմանադրական դատարանում հարցն արդեն լուծված է, մնում է միայն հրապարակել որոշումը։ Եվ հենց սա է ամենամեծ խնդիրը։

Գուցե օրենքը չի արգելում իշխանությանը շարունակել իր լիազորությունների իրականացումը։ Բայց ժողովրդավարական պետությունը միայն օրենքի տառով չի ապրում։ Այն ապրում է նաև քաղաքական բարեվարքությամբ, պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքով և հանրային վստահությամբ։

Այս իրավիճակում առավել զուսպ վարքագիծը կընկալվեր ոչ թե որպես թուլություն, այլ որպես պետական հասունություն։ Եթե մինչև Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը իշխանությունը խուսափեր կադրային նշանակումների հրապարակումներից և հասարակության մեջ լարվածություն առաջացնող քայլերից, հանրությանը մի պարզ ուղերձ կփոխանցեր՝ «Մենք հարգում ենք ոչ միայն օրենքի տառը, այլև դրա ոգին»։

Այսօր, սակայն, շատ քաղաքացիների մոտ առաջանում է բնական հարցը՝ եթե ամեն ինչ դեռ Սահմանադրական դատարանում է, ապա ինչո՞ւ է իշխանությունն իրեն պահում այնպես, կարծես ամեն ինչ արդեն ավարտված է։
Այս տպավորությունը վտանգում է ոչ միայն իշխանության հեղինակությունը, այլև Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը։

Ժողովրդավարությունը մահանում է ոչ միայն այն ժամանակ, երբ դատարաններն անկախ չեն, այլ նաև այն ժամանակ, երբ քաղաքացիները սկսում են հավատալ, որ դրանց որոշումները կանխորոշված են։ Եթե իշխանության գործողությունները մինչև Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը այդ տպավորությունն են թողնում, ապա վնասվում է պետության ամենակարևոր կապիտալը՝ հանրային վստահությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուժգին երկրաշարժ՝ Չինաստանում

Ուժգին երկրաշարժ՝ Չինաստանում Mon, 29 Jun 2026 23:55:37 +0400 Առնվազն 13 մարդ է տուժել Չինաստանի…

15 րոպե ago

Եվրոպայում անոմալ շոգեր են

Եվրոպայում անոմալ շոգեր են Mon, 29 Jun 2026 23:30:30 +0400 Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ…

40 րոպե ago

Հուլիսի 2-ին գազ չի լինելու

Հուլիսի 2-ին գազ չի լինելու Mon, 29 Jun 2026 23:15:11 +0400 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝…

55 րոպե ago

Նախկին նախագահը նորից հայտնվել է անհարմար դրության մեջ

Նախկին նախագահը նորից հայտնվել է անհարմար դրության մեջ Mon, 29 Jun 2026 23:05:33 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

Ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել

Ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել Mon, 29 Jun 2026 23:00:11 +0400 Հունիսի 28-ին Հունգարիայում ջերմաստիճանային ռեկորդ…

1 ժամ ago

24-ամյա երիտասարդը ձերբակալվել է

24-ամյա երիտասարդը ձերբակալվել է Mon, 29 Jun 2026 22:45:25 +0400 Հունիսի 25-ին՝ գիշերվա ժամը 3․30-ին,…

1 ժամ ago