Քաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը

Քաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը

Sat, 27 Jun 2026 22:16:10 +0400


Այսօր տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր։ Հայտնում են ՀՀ ՏԿԵՆ–ից։

Հյուրերը նախ շրջայց են կատարել Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի արդեն իսկ փորված երկու թունելներում, ծանոթացել կատարված հսկայածավալ աշխատանքին։

Շրջայցից հետո տեղի է ունեցել Քաջարանի թունելի կառուցման պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։

Քաջարանի թունելի կառուցումը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու փուլերից մեկն է, որը հնարավորություն կտա ամբողջությամբ գործարկել Հյուսիս-հարավի առաջնահերթ համարվող հարավային հատվածի մեծ մասը։

Քաջարանի թունելի կառուցմամբ ներկայում գործող երթուղին կկրճատվի մոտ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի երթեւեկության ժամանակը։

Թունելի միջոցով կշրջանցվի ծովի մակերեւույթից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքը, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծի խուսափել ձմռանը Մեղրու լեռնանցքի անցանելիության ապահովման հետ կապված դժվարություններից։

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրն իրականացվելու է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից հատկացված 200 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով եւ շուրջ 195 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ։

Շինարարական աշխատանքները կսկսվեն 2026 թվականին եւ նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում:

Ծրագրի շրջանակներում կկառուցվի ոչ միայն Քաջարանի թունելը՝ 7,2 կմ ընդհանուր երկարությամբ, այլեւ շուրջ 4 կմ մոտեցնող ճանապարհներ:

Թունելի ներսում կառուցվելիք ճանապարհը կունենա երկու երթեւեկելի գոտի եւ մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։

Տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթեւեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։ Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաեւ ելք։

Քաջարանի թունելի եւ մոտեցնող ճանապարհների կառուցման համար պայմանագիր է կնքվելու իրանական «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» եւ «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության հետ։

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Sat, 17 Oct 2026 08:30:05 +0400 Չնայած Նիկոլ Փաշինյանը…

16 րոպե ago

«Հրապարակ». Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել

«Հրապարակ». Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել Sat, 17 Oct…

25 րոպե ago

«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը

«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը Sat, 17 Oct 2026 08:15:19 +0400 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի…

31 րոպե ago

«Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել

«Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Sat, 17 Oct 2026 08:10:56 +0400 ՔՊ-ական նախկին…

35 րոպե ago

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Sat, 17 Oct 2026 08:05:40 +0400 2018 թվականի…

40 րոպե ago

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում Sat, 17 Oct 2026 08:00:49 +0400 Դեկտեմբերին տեղի է…

45 րոպե ago