«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում

Sat, 17 Oct 2026 08:00:49 +0400


Դեկտեմբերին տեղի է ունենալու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ եւ գործադիր կոմիտե են ընտրվելու: Ֆուտբոլային եւ ֆան ակումբները դեմ են գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն, անգամ «Նոա» ֆուտբոլային ակումբն իր մարզադաշտի բացմանը չէր հրավիրել նրան, մինչդեռ ներկա էին մի շարք ՔՊ-ական պատգամավորներ։ Մելիքբեկյանը հուլիսին ասել էր, որ չի դիտարկում կրկին առաջադրվելու հարցը:

Մենք գրել էինք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իշխանությունը դիտարկում է Դենիս Ջորկաեֆի` հայտնի ֆուտբոլիստի եղբոր թեկնածությունը: Սակայն կան մարդիկ, որ չեն հրաժարվել այդ յուղոտ պաշտոնը զբաղեցնելու մտքից: Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգն էլ է փորձում պահպանել ՀՖՖ-ի կառավարման լծակները, մասնավորապես` Մելիքբեկյանի խորհրդական, Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի միջոցով։ Չնայած ֆուտզալը ֆուտբոլի հետ կապ չունի:

Մենք Նազարեթյանին հարցրինք` հավակնո՞ւմ եք ՀՖՖ նախագահի պաշտոնին, ասաց․ «Այս պահին ասելիք չունեմ, երբ կունենամ, կարձագանքեմ»։ Բայց նման հավակնություն ունե՞ք, Նազարեթյանը պատասխանեց․ «Հետո կխոսենք»։

Մեր տեղեկություններով, նա պատրաստվում է առաջիկայում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ եւ «դաբրո» ստանալ: Ֆանատների FAF ակումբը դեմ է նաեւ Նազարեթյանի թեկնածությանը: Ակումբի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանն ասաց․ «Մարդ, որը Մելիքբեկյանի ամբողջ գործունեությունը կիսել է, մարդ, որը ֆուտբոլի հետ ընդհանրապես կապ չունի, չպետք է ղեկավարի ՀՖՖ-ն։ Ոչ մի դեպքում չի կարելի գնալ արկածախնդրության եւ նրան առաջադրել, մենք միանշանակ դեմ ենք լինելու»։ 2018 թվականի աշնանը բարեգործական մի շարք կազմակերպությունների աջակցությամբ Իջեւան համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղում բացվեց «Էքստրիմ» սրճարանը: Այն «Էքստրիմ» է կոչվում, որովհետեւ Ադրբեջանի տարածքի ուղիղ դեմդիմաց է, սրճարանից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Ադրբեջանի հետ սահմանամերձ հատվածը։ Բերքաբեր գյուղից տեղեկացանք, որ 2020 թվականից, կորոնավիրուսի համավարակից հետո սրճարանը փակվել է, իսկ այն աշխատեցնող բերքաբերցին մեկնել է Ռուսաստան։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Sun, 08 Nov…

20 րոպե ago

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը Sat, 07 Nov 2026 23:45:31 +0400 Tesla-ի…

10 ժամ ago

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

10 ժամ ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

10 ժամ ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

10 ժամ ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

10 ժամ ago