Վիճարկելի իրավիճակ

Վիճարկելի իրավիճակ

Sun, 28 Jun 2026 13:15:13 +0400


Եթե ՍԴ-ն համը չհանի, ՔՊ-ն կարող է 64 պատգամավոր ունենալ խորհրդարանում: Դա, իհարկե, նախորդ ցուցանիշը չէ, բայց միանգամայն բավարար է ԱԺ-ում դեբոշներ սարքելու, ընդդիմության հետ լեզվակռիվ տալու, լրագրողներին քաշքշելու, Փաշինյանի հետ անիմաստ հարցուպատասխանի երեկոներ կազմակերպելու համար: Այս իմաստով ՔՊ-ն հաղթել է, բայց, կրկնեմ, եթե ՍԴ-ն համը չհանի:

Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե ՍԴ-ն, այնուամենայնիվ, համը հանի, այսինքն, հենվելով ընդդիմության փաստարկների վրա, Նիկոլին ասի՝ դու ընտրակեղծարար ես, իսկ ՔՊ-ի հաղթանակը՝ նկարված և ոչ լեգիտիմ: Այ այստեղ ժուռնալը կավարտվի և կսկսվի իսկական կինոն… Էլի մորուք պահել, ուսապարկ շալակել, շիշ բռնող վարձել, հայտնի կանանց տռուսիկներով արագաչափեր փակել, փշալարերի վրա մագլցել, ձեռուոտ ճղել… Գյումրիից չեն գա այս անգամ, բայց ուրիշ տեղից կգան, օրինակ՝ Կիրանցից կամ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մայրաքաղաք Գորիսից: Կարճ ասած՝ հեղափոխություն կսկսվի:

Եվ ուրեմն, որպեսզի հեղափոխություն չսկսվի, ՍԴ-ն պարզապես համը չի հանի, այլ այնպիսի որոշում կկայացնի, որից հնարավոր չլինի հասկանալ՝ վերջը Նիկոլը կրե՞լ է, թե՞ կրվել: Մոտավորապես այսպիսի մի բան կգրեն՝ սիրելի հայրենակիցներ, ճիշտ է, ընտրությունների արդյունքներն աղավաղված են, բայց մենք պետք է համակերպվենք տեղի ունեցածի հետ և սրան թողնենք աշխատի՝ մինչև ինքն իր խոդով գնա… Սրա այլընտրանքը նոր հեղափոխությանն է, իսկ նոր հեղափոխության հավես, շատ ներողություն, չկա:

ՍԴ-ի այս որոշումից հետո գնդակը, բնականաբար, կհայտնվի ընդդիմության դաշտում: Պետականամետները, հղում կատարելով ՍԴ որոշմանը, ժողովրդին կհորդորեն այս փուլում շատ չղզղնել, որովհետև չգիտես ինչ քայլերի կարող է դիմել առանց այն էլ ղզղնած իշխանությունը: Ժողովրդի վստահությունը կորցնելն, իբր, քիչ էր նրանց համար, մի հատ էլ փողոցային պայքա՞ր… Նիկոլը կտա, կփշրի կատաղությունից, Պապիկյանին տանկերով կհանի փողոց, չհերիքի՝ Ալիևից օգնություն կխնդրի… Դրանից հետո կարող եք մեր պետության ու անկախության համար օրորոցային երգել: Բայց մենք մի տեսակ ընդդիմություն էլ ունենք, որ, ՍԴ որոշումը դեռ անհայտ, խորհրդրան անցած ընդդիմությանը կոչ է անում մանդատները չվերցնել, ժողովրդին հանել փողոց և հեղափոխություն անել: Տեսեք՝ ինչ է կատարվում ընդդիմադիր այս ճամբարում: Ուրեմն իրենք երբեք մանդատ վերցնել-չվերցնելու դիլեմայի առաջ չեն եղել, երբեք ժողովուրդ չեն հանել փողոց, առավել ևս երբեք հեղափոխություն չեն արել: Հետևաբար, այսուհետ էլ ոչինչ չեն անելու, եթե չասենք՝ թռնելու են առաջին լուսաձայնային նռնակի պայթյունից հետո: Փողոցում ո՞վ է մնալու… Ժողովուրդը, ժողովուրդն ո՞ւմ է մեղադրելու հերթական ընդվզումը տապալելու մեջ՝ այդ պահին իր կողքին մնացած, թռնելու տեղ չունեցող պետականամետ ընդդիմությանը:

Ամենավատ սցենարը, սակայն, կլինի այն, որ ՍԴ-ն համը հանի հակառակ ուղղությամբ և իր որոշումը կառուցի բացառապես Վահագն Հովակիմյանի ասածների ու պատմածների վրա: Այ թե ասելիք կդառնա ՍԴ-ն: Եվ ինչո՞ւ միայն ՍԴ-ն: Ո՞ր պետությունն ու ժողովուրդը կհանդուրժեր այսպիսի ընտրություն: Թերևս միայն մենք: Եվ մի քանի օր անց աշխարհի թերթերը մեր մասին կգրեն՝ անասնաֆերմայում ընտրություններ էին…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս տարվա Աշխարհի առաջնությունն աչքի է ընկնում գոլառատությամբ

Այս տարվա Աշխարհի առաջնությունն աչքի է ընկնում գոլառատությամբ Sun, 28 Jun 2026 15:00:43 +0400 Այս…

5 րոպե ago

Իսրայելի հիմնական ձեռքբերումը

Իսրայելի հիմնական ձեռքբերումը Sun, 28 Jun 2026 14:45:49 +0400 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը…

20 րոպե ago

Հայտնի է, թե երբ ու որտեղ է լինելու Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստը

Հայտնի է, թե երբ ու որտեղ է լինելու Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստը Sun, 28 Jun…

35 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները` այսօր

Տարադրամի փոխարժեքները` այսօր Sun, 28 Jun 2026 14:15:25 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:…

50 րոպե ago

Ադրբեջանից հերթական խմբաքանակն է գալիս Հայաստան

Ադրբեջանից հերթական խմբաքանակն է գալիս Հայաստան Sun, 28 Jun 2026 14:00:07 +0400 Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով…

1 ժամ ago

Բագրատ և Արշակ Սրբազանների ջերմ հանդիպումը Մայր Աթոռում

Բագրատ և Արշակ Սրբազանների ջերմ հանդիպումը Մայր Աթոռում Sun, 28 Jun 2026 13:58:29 +0400 Latest…

1 ժամ ago