Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Sun, 28 Jun 2026 13:54:02 +0400


Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

«Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։ Այս մասին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում։

Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին աջակցելու մասին, հաղորդում է Ynet-ը:

Ավելի վաղ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների շարունակական սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերանշանակումներ Կառավարությունում

Վերանշանակումներ Կառավարությունում Sat, 29 Aug 2026 11:38:17 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակումներ են …