Քսանմեկամյա ֆուտբոլիստին սպանել են թեժ լեզվակռվից հետո

Քսանմեկամյա ֆուտբոլիստին սպանել են թեժ լեզվակռվից հետո

Sun, 28 Jun 2026 16:30:03 +0400


Իտալիայի Նեապոլ քաղաքում քսանմեկամյա սիրողական ֆուտբոլիստ Լորենցո Սպասիանոյին սպանել են հրազենային կրակոցով՝ մինի-ֆուտբոլի խաղի կանոնների խախտման հետ կապված թեժ լեզվակռվից հետո։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Մարզիկի վրա հրազենային կրակոցներ արձակելուց հետո նրան անհապաղ հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկվել չի հաջողվել․ մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Քննության տվյալներով, սպանությունը հին թշնամանքի հետեւանք էր, որ առաջացել էր տեղի ֆուտբոլային խաղադաշտերից մեկում՝ դեռ մարտ ամսվա վերջին։

Սպանության մեջ կասկածվում է տասնվեցամյա դեռահաս, որը նույն շրջանի բնակիչ է։ Հայտնի է, որ նրա ընտանիքը կապեր ունի նեապոլիտանական Լո Ռուսո կլանի հետ։ Դեռահասը Սպասիանոյին սպառնացել է տարբեր՝ այդ թվում նաեւ մեսենջերային հաղորդագրությունների եղանակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ազատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին

Ազատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին Sat, 17 Oct 2026 10:49:49 +0400 Այսօր Գյումրու տոնն…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Սամվել Կարապետյանը դիմել է դատարան

«Հրապարակ»․ Սամվել Կարապետյանը դիմել է դատարան Sat, 17 Oct 2026 10:45:07 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության…

14 րոպե ago

Մեկ շաբաթ էլ չաշխատեց․ Թրամփն ազատել է մամուլի քարտուղարին

Մեկ շաբաթ էլ չաշխատեց․ Թրամփն ազատել է մամուլի քարտուղարին Sat, 17 Oct 2026 10:30:18 +0400…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին

«Հրապարակ»․ Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին Sat, 17 Oct 2026 10:25:35 +0400 Դիլիջանի…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Անտոնիու Գուտերեշին սխա՞լ ինֆորմացիա են փոխանցել

«Հրապարակ»․ Անտոնիու Գուտերեշին սխա՞լ ինֆորմացիա են փոխանցել Sat, 17 Oct 2026 10:15:59 +0400 Ինչո՞ւ ՄԱԿ-ը…

43 րոպե ago

Ինչ է նշանակում Իրանի՝ «պատրաստվեք պատերազմի» հայտարարությունը

Ինչ է նշանակում Իրանի՝ «պատրաստվեք պատերազմի» հայտարարությունը Sat, 17 Oct 2026 10:10:59 +0400 Իրանի «Պատրաստվեք…

48 րոպե ago