Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

Քսանմեկամյա ֆուտբոլիստին սպանել են թեժ լեզվակռվից հետո

Քսանմեկամյա ֆուտբոլիստին սպանել են թեժ լեզվակռվից հետո

Sun, 28 Jun 2026 16:30:03 +0400


Իտալիայի Նեապոլ քաղաքում քսանմեկամյա սիրողական ֆուտբոլիստ Լորենցո Սպասիանոյին սպանել են հրազենային կրակոցով՝ մինի-ֆուտբոլի խաղի կանոնների խախտման հետ կապված թեժ լեզվակռվից հետո։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Մարզիկի վրա հրազենային կրակոցներ արձակելուց հետո նրան անհապաղ հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկվել չի հաջողվել․ մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Քննության տվյալներով, սպանությունը հին թշնամանքի հետեւանք էր, որ առաջացել էր տեղի ֆուտբոլային խաղադաշտերից մեկում՝ դեռ մարտ ամսվա վերջին։

Սպանության մեջ կասկածվում է տասնվեցամյա դեռահաս, որը նույն շրջանի բնակիչ է։ Հայտնի է, որ նրա ընտանիքը կապեր ունի նեապոլիտանական Լո Ռուսո կլանի հետ։ Դեռահասը Սպասիանոյին սպառնացել է տարբեր՝ այդ թվում նաեւ մեսենջերային հաղորդագրությունների եղանակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ Sat, 11 Jul 2026 14:30:58 +0400 …