Միլիարդատիրոջ որդուն սպանել են ավտոկայանատեղիում
Tue, 27 Oct 2026 18:00:13 +0400

Ճապոնացի միլիարդատեր Կենսին Օսիմայի որդուն՝ Էսիհիթո Օսիմային սպանել են ավտոկայանատեղիում՝ Լաոսում։ Կենսին Օսիման հիշեցնենք, որ SFCG ֆինանսական ընկերության հիմնադիրն է։ Այս մասին հայտնում է Tokyo Reporter պարբերականը։ Եսիհիթոն ղեկավարել է լիզինգային LALCO ընկերությունը, որը գործում էր Լաոսում։ Համաձայն հրապարակումների, սպանությունը տեղի է ունեցել Վյենտյանի բնակելի համալիրի ավտոկայանատեղիում, երեկոյան մոտ 21։10-ի սահմաններում։
Ուշագրավ է այն փաստը, որ սպանության հետ կապված, կա տպավորություն, որ աշխատում են ամեն կերպ թույլ չտալ, որ մամուլում որեւէ հրապարակումներ լինեն։ Եղած հատուկենտ հրապարակումներն էլ չափազանց համառոտ բնույթի են, լղոզված բովանդակությամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր