Կիրակի , 28 Հունիսի 2026

Դավաճանությունը սխալ չէ, ընտրություն է. եթե դավաճանությունը ներվեր՝ սատանան Աստծո կողքին կնստեր. Աբգար Սրբազան

Դավաճանությունը սխալ չէ, ընտրություն է. եթե դավաճանությունը ներվեր՝ սատանան Աստծո կողքին կնստեր. Աբգար Սրբազան

Sun, 28 Jun 2026 16:45:29 +0400


Եթե դավաճանությունը ներվեր, ապա սատանան Աստծո կողքին կնստեր։ Այս մասին հայտարարել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։

«Կան բաներ, որոնք հնարավոր չէ ներել առանց հետևանքների։

Ոչ թե որովհետև դու ոխակալ ես, այլ որովհետև դավաճանությունը ներելն առանց հետևանքների սպանում է արդարությունը։ Դավաճանը պետք է վճարի իր ընտրության գինը։ Ոչ թե վրեժով, այլ հետևանքներով։

Քո կյանքից նրան հեռացնելը դաժանություն չէ, այլ սահման։ Սատանան դավաճանեց Աստծուն և հավիտյան վտարվեց։ Ոչ թե խոշտանգվեց, այլ պարզապես զրկվեց լույսի կողքին մնալու իրավունքից։

Այդպես էլ դու՝ ներիր, եթե ցանկանում ես ազատվել ցավից, բայց երբեք քո կյանք մի վերադարձրու նրան, ով մի անգամ արդեն դանակ է խրել քո մեջքին։ Ներումը չի նշանակում վստահության վերականգնում։ Կարելի է ներել մարդասպանին, բայց նրան կրկին դանակ տալը իմաստություն չէ, այլ հիմարություն։

Դավաճանությունը սխալ չէ։ Սխալը կարող է պատահական լինել։ Դավաճանությունը ՝ ընտրություն է։

Իսկ յուրաքանչյուր ընտրություն իր գինն ունի։

Թող սատանան մնա այնտեղ, որտեղ արժանի է լինել՝ լույսից հեռու։ Իսկ դու պահպանիր քո երկինքը նրանցից, ովքեր արդեն ապացուցել են, որ իրենց մեջ խավար են կրում։

Եթե դավաճանությունը հետևանքներ չունենար, ապա հավատարմությունն էլ արժեք չէր ունենա»,- նշել է Աբգար Սրբազանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

10 օր պեռաշկի կերանք, հիմա կարելի է շերեփով սեւ իկրա լափել

10 օր պեռաշկի կերանք, հիմա կարելի է շերեփով սեւ իկրա լափել Sat, 27 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով