Դավաճանությունը սխալ չէ, ընտրություն է. եթե դավաճանությունը ներվեր՝ սատանան Աստծո կողքին կնստեր. Աբգար Սրբազան

Դավաճանությունը սխալ չէ, ընտրություն է. եթե դավաճանությունը ներվեր՝ սատանան Աստծո կողքին կնստեր. Աբգար Սրբազան

Sun, 28 Jun 2026 16:45:29 +0400


Եթե դավաճանությունը ներվեր, ապա սատանան Աստծո կողքին կնստեր։ Այս մասին հայտարարել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։

«Կան բաներ, որոնք հնարավոր չէ ներել առանց հետևանքների։

Ոչ թե որովհետև դու ոխակալ ես, այլ որովհետև դավաճանությունը ներելն առանց հետևանքների սպանում է արդարությունը։ Դավաճանը պետք է վճարի իր ընտրության գինը։ Ոչ թե վրեժով, այլ հետևանքներով։

Քո կյանքից նրան հեռացնելը դաժանություն չէ, այլ սահման։ Սատանան դավաճանեց Աստծուն և հավիտյան վտարվեց։ Ոչ թե խոշտանգվեց, այլ պարզապես զրկվեց լույսի կողքին մնալու իրավունքից։

Այդպես էլ դու՝ ներիր, եթե ցանկանում ես ազատվել ցավից, բայց երբեք քո կյանք մի վերադարձրու նրան, ով մի անգամ արդեն դանակ է խրել քո մեջքին։ Ներումը չի նշանակում վստահության վերականգնում։ Կարելի է ներել մարդասպանին, բայց նրան կրկին դանակ տալը իմաստություն չէ, այլ հիմարություն։

Դավաճանությունը սխալ չէ։ Սխալը կարող է պատահական լինել։ Դավաճանությունը ՝ ընտրություն է։

Իսկ յուրաքանչյուր ընտրություն իր գինն ունի։

Թող սատանան մնա այնտեղ, որտեղ արժանի է լինել՝ լույսից հեռու։ Իսկ դու պահպանիր քո երկինքը նրանցից, ովքեր արդեն ապացուցել են, որ իրենց մեջ խավար են կրում։

Եթե դավաճանությունը հետևանքներ չունենար, ապա հավատարմությունն էլ արժեք չէր ունենա»,- նշել է Աբգար Սրբազանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսները երկաթուղին չեն տալու ոչ մի պարագայում

Ռուսները երկաթուղին չեն տալու ոչ մի պարագայում Tue, 01 Sep 2026 15:00:40 +0400 Latest news…

12 րոպե ago

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները առաջին դասարանում

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները առաջին դասարանում Tue, 01 Sep 2026 14:42:28 +0400 Latest news from Secure…

30 րոպե ago

Մարիա Զախարովան ակնարկում է, որ ընտրությունները կեղծված են

Մարիա Զախարովան ակնարկում է, որ ընտրությունները կեղծված են Tue, 01 Sep 2026 14:30:34 +0400 Latest…

42 րոպե ago

30 տարի անց մեղավոր են ճանաչել Թուփաքի սպանության գործով

30 տարի անց մեղավոր են ճանաչել Թուփաքի սպանության գործով Tue, 01 Sep 2026 14:30:12 +0400…

42 րոպե ago

Հարցն այլ է՝ որքանո՞վ բացասական են լինելու հանդիպման հետևանքները

Հարցն այլ է՝ որքանո՞վ բացասական են լինելու հանդիպման հետևանքները Tue, 01 Sep 2026 14:15:34 +0400…

57 րոպե ago

Նոր մանրամասներ` Գագիկ Խաչատրյանի գործից

Նոր մանրամասներ` Գագիկ Խաչատրյանի գործից Tue, 01 Sep 2026 14:13:41 +0400 Դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի…

59 րոպե ago