Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել

Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել

Sun, 28 Jun 2026 21:15:51 +0400


Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավագիտության դոկտեր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

«Եթե Հայոց ցեղասպանությունը Իսրայելի կողմից ճանաչելու նախաձեռնությունը ամբողջովին քաղաքական ենք համարում, և դա այդպես է, ապա էլ ավելի տրամաբանական է, որ նույն պատճառաբանությամբ զուտ քաղաքական դիտարկվեն նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելու, այն պարտադիր մոռացության մատնելու նկրտումները։ Պետությունները, այդ թվում Հայաստանը ոչ թե պետք է պարզապես ընդունեն և դատապարտեն Հայոց ցեղասպանությունը, այլ հենվելով թուրքական ռազմական տրիբունալների 1919-21թթ. դատական ակտերի վրա, որոնցով հաստատվել է «էթնիկ դրդապատճառներով պետական֊կուսակցական վերնախավի կողմից ազգությամբ հայերի կազմակերպած զանգվածային բնաջնջման փաստը», անցնեն միջազգային ատյաններում նախկին դրությունը վերականգնելու իրավաչափ պահանջին։

Ընդ որում, Հայոց Եղեռնը դասական իմաստով ցեղասպանություն է, քանի որ այն շարունակվել է նաև ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիայի՝ 1948թ. դեկտեմբերի 9-ին ուժի մեջ մտնելուց հետո, մասնավորապես՝ ցեղասպանության բուն շարժառիթը եղել է հայության պատմական տարածքները և ողջ մշակույթը յուրացնելը, իսկ վերջինիս անհնարինության դեպքում, դրա տարրերի իսպառ ոչնչացնելը, ինչն էլ հետևողականորեն իրականացվում է առայսօր։

Հ.Գ. Քանի դեռ, մենք մեկնակետ ենք ընդունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, բայց անտեսում ենք օրինական ուժ ունեցող դատական ակտերը, միլիոնավոր տուժած հայերի զրկում ենք անգամ կորսված գույքի ապահովագրության փոխհատուցումներ ստանալուց, ինչը տեղի ունեցավ նաև ԱՄՆ֊ում գործող «New York Life Insurance » և «AXA» ապահովագրական ընկերությունների պարագայում։ Վերջինիս հետ կապված դեռս 2007 թվականից ինքս եմ անմիջականորեն համակարգել իրավաբանական օգնությունը …», – գրել է Դանիելյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում կարվի

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում կարվի Thu, 03 Sep 2026 03:00:49 +0400 Եվրամիության Արտաքին քաղաքականության եւ…

59 րոպե ago

Արդյունավետ քննարկում են ունեցել

Արդյունավետ քննարկում են ունեցել Thu, 03 Sep 2026 02:30:41 +0400 Հանդիպել են ԱՄՆ եւ ՌԴ…

1 ժամ ago

Բողոքի նոր ալիքի բռնկման մտավախություն ունեն

Բողոքի նոր ալիքի բռնկման մտավախություն ունեն Thu, 03 Sep 2026 02:00:36 +0400 Իրանում արդեն վեց…

2 ժամ ago

Ուրանի հարստացում չեն իրականացնում․ հայտարարություն

Ուրանի հարստացում չեն իրականացնում․ հայտարարություն Thu, 03 Sep 2026 01:30:32 +0400 Իրանը ուրանի հարստացում չի…

2 ժամ ago

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը Thu, 03 Sep 2026 01:00:06 +0400 Միացյալ Նահանգների նախագահ…

3 ժամ ago

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն»

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն» Thu, 03 Sep 2026 00:30:13 +0400 Իսրայելական «Մոսադ» հատուկ…

3 ժամ ago