Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի պատմական պատասխանատվությամբ․ ՀՅԴ Հայ Դատ

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի պատմական պատասխանատվությամբ․ ՀՅԴ Հայ Դատ

Sun, 28 Jun 2026 22:00:13 +0400


ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության վերաբերյալ

Իսրայէլի կառավարութիւնը, այսօր, միաձայն հաւանութիւն տուած է Հայոց ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանչնալու երկրի Արտաքին գործոց նախարար Կիտէօն Սաարի նախագիծին։ Ըստ հաղորդումներուն, ճանաչումի բանաձեւի նախագիծը այժմ կ՚ուղարկուի խորհրդարան, առ ի որդեգրում։

ԱԳ նախարարը իր խօսքին մէջ անդրադարձած է, թէ անցեալին եւս եղած են նման նախաձեռնութիւններ, որոնք, սակայն, իրենց տրամաբանական եզրակացութեան չեն յանգած։

Նախարարը յայտարարած է նաեւ, որ այս հակադարձութիւն չէ Թուրքիոյ նախագահին գլխաւորութեամբ Իսրայէլի դէմ ուղղուած «սարսափելի հռետորաբանութեան եւ թշնամական քայլերուն», ենթադրաբար՝ ակնարկելով ոչ միայն Թուրքիոյ, այլեւ միջազգային համայնքի բազմաթիւ անդամներու այն իրաւացի հաստատումներուն, որ Իսրայէլ Կազայի մէջ ցեղասպանութիւն կը գործէ պաղեստինցի ժողովուրդին դէմ։

Հաշուի առնելով այն փաստը, որ բազմաթիւ հրեայ անհատներ, այդ մասին բարձրաձայնած են Ցեղասպանութեան օրերուն՝ որպէս վկայ, իսկ հետագային՝ որպէս մտաւորականներ, քաղաքական գործիչներ եւ կուսակցութիւն (Մերեց), պահանջելով Իսրայէլի պետութեան կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, նախարար Սաար իրաւացի է երբ կը հաստատէ. «Երբեք ուշ չէ ճիշտ բանը ընել։ Այս թէ՛ բարոյական, թէ՛ պատմական պարտականութիւն է։ Իմ կարծիքով, ատկէ խուսափելու որեւէ լուրջ պատճառ չկայ»։

Եթէ եւ երբ այս նախաձեռնութիւնը հասնի իր տրամաբանական եզրայանգումին եւ Իսրայէլի խորհրդարանը եւս հաստատէ Հայկական Ցեղասպանութեան ճանաչումը որպէս պետական դիրքորոշում, մենք կ՚ողջունենք այդ կեցուածքը, միաժամանակ կրկնելով նախարար Սաարիի Թուրքիոյ ուղղուած այն տրամաբանութիւնը, որ նման ճանաչումը «իրեն (այս պարագային՝ Իսրայէլին) չի տար անձեռնմխելիութիւն պատմական ճշմարտություններէն», ներառեալ՝ Արցախի մէջ հայութեան դէմ կատարուած յանձագործութիւններուն իր մեղսակցութեան գծով։
Միաժամանակ, կ՚ակնկալենք, որ Հայկական Ցեղասպանութիւնը ճանչցած Իսրայէլը կը ստանձնէ իր պատասխանատուութիւնը՝ սատարելով յիշողութեան յաւերժացումին եւ պայքարելով անոր ժխտումին դէմ։

Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդ
28 յունիս 2026

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրենյանց

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրենյանց Wed, 22 Jul 2026 23:45:47 +0400 «Երբ էկոնոմիկայի…

2 ժամ ago

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է Wed, 22 Jul 2026 23:30:00 +0400 Խարդախները շարունակում են «5G ցանցի…

2 ժամ ago

Օրվա գլխավոր թեման Նարեկ Կարապետյանի դեմ գործընթացն է

Օրվա գլխավոր թեման Նարեկ Կարապետյանի դեմ գործընթացն է Wed, 22 Jul 2026 23:13:49 +0400 Հուլիսի…

2 ժամ ago

Բաքվում 2 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում կատարել Կարեն Վարդանյանը

Բաքվում 2 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում կատարել Կարեն Վարդանյանը Wed, 22 Jul…

3 ժամ ago

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող Wed, 22 Jul 2026 23:00:04 +0400 Լևոն Արոնյանը (ԱՄՆ)…

3 ժամ ago

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը Wed, 22 Jul 2026 22:45:27 +0400 Մենք հաճախ քննչական և իրավապահ…

3 ժամ ago