Երևան մտնելիս պիտի թողնել մեքենաները ու տրանսպորտով երթևեկե՞լ

Երևան մտնելիս պիտի թողնել մեքենաները ու տրանսպորտով երթևեկե՞լ

Mon, 29 Jun 2026 11:53:24 +0400


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությանը և երթևեկության կազմակերպման խնդիրներին՝ ընդգծելով նոր մոտեցումների անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ քաղաքի մուտքային հատվածներում պետք է ձևավորվեն խոշոր ավտոկայանատեղիներ, որտեղ քաղաքացիները կկարողանան թողնել իրենց անձնական մեքենաները և շարունակել տեղաշարժվել հանրային տրանսպորտով։

Քաղաքապետը նշել է, որ քաղաքացիների մի մասը դժգոհում է ավտոբուսային առանձին գծերից՝ կարծելով, թե դրանք սահմանափակում են անձնական մեքենաների օգտագործումը։ Սակայն, ըստ նրա, իրականում խնդիրն այն է, որ ավտոմեքենաների քանակի աճը հանգեցնում է երթևեկության էլ ավելի բարդացման։

Ավինյանի խոսքով՝ Երևանում, հատկապես կենտրոնական հատվածում, ճանապարհները ընդլայնելու հնարավորություն այլևս չկա, և այդ պայմաններում միակ արդյունավետ լուծումը հանրային տրանսպորտի զարգացումն ու դրա համար առանձին գծերի ապահովումն է։ Նա ընդգծել է, որ միայն այս կերպ հնարավոր կլինի բարձրացնել երթևեկության արագությունն ու հարմարավետությունը՝ միաժամանակ նվազեցնելով քաղաքի գերծանրաբեռնվածությունը։

«Քաղաքի մուտքերի մոտ պետք է առանձնացնել այն կետերը, որտեղ ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նեթանյահուն Էրդողանի սպառնալիքների պատճառով կզանգի Թրամփին

Նեթանյահուն Էրդողանի սպառնալիքների պատճառով կզանգի Թրամփին Mon, 29 Jun 2026 17:00:47 +0400 Իսրայելի վարչապետ Բենիամին…

5 րոպե ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Mon, 29 Jun 2026 16:51:08 +0400 Հարգելի’ քաղաքացիներ, Հունիսի 30-ից երթևեկության…

14 րոպե ago

Երբ Փաշինյանը գիշերը ժամը 2-ին հաղթանակի մասին հայտարարեց ու ընդդիմությունը կոչ չարեց, դա փոխեց իրավիճակը

Երբ Փաշինյանը գիշերը ժամը 2-ին հաղթանակի մասին հայտարարեց ու ընդդիմությունը կոչ չարեց, դա փոխեց իրավիճակը…

20 րոպե ago

«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ

«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ Mon, 29 Jun 2026…

24 րոպե ago

Արմենակ Դանիելյանը` ՍԴ-ի, Սեդա Սաֆարյանի, իր եղբոր եւ ծեծկռտուքի մասին

Արմենակ Դանիելյանը` ՍԴ-ի, Սեդա Սաֆարյանի, իր եղբոր եւ ծեծկռտուքի մասին Mon, 29 Jun 2026 16:34:03…

31 րոպե ago

Նախկին վարչապետը չի վախենում մահապատժից և մտադիր է հայրենիք վերադառնալ

Նախկին վարչապետը չի վախենում մահապատժից և մտադիր է հայրենիք վերադառնալ Mon, 29 Jun 2026 16:30:16…

35 րոպե ago