Ո՞ր արժանիքի համար Ռուբեն Ռուբինյանին ՔՊ-ն ընտրեց ԱԺ նախագահի թեկնածու

Ո՞ր արժանիքի համար Ռուբեն Ռուբինյանին ՔՊ-ն ընտրեց ԱԺ նախագահի թեկնածու

Mon, 29 Jun 2026 14:15:56 +0400


Անցած շաբաթ իմացանք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Այդ մասին նիստից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչ չափանիշներով է կայացվել այդ ընտրությունը։

ՔՊ-ի այս որոշումը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ, շատ կարծիքներ հնչեցին, թե ինչո՞ւ ՔՊ-ի ընտրությունը կանգ առավ Ռուբեն Ռուբինյանի վրա, հատկապես, երբ թիմում նրա թեկնածությանը շատերը դեմ էին, և ո՞րն էր ՍԴ որոշմանը չսպասելու, նման հապճեպություն դրսևորելու պատճառը, հատկապես երբ նույն պաշտոնի համար պայքարում էին նաև գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Իսկ Ալեն Սիմոնյանն էլ կարծես թե խոնարհաբար ծառայել է Փաշինյանին եւ ՔՊ-ի գաղափարական գծին։

Ռուբեն Ռուբինյանի քաղաքական գործունեության շուրջ տարիներ շարունակ եղել են հակասական գնահատականներ։ Նրա հանրային վարքագծի առավել հաճախ քննարկվող կողմերից մեկը սոցիալական ցանցերում ընդդիմադիրների հասցեին իր գործածած կոշտ, երբեմն վիրավորական ձևակերպումներն են։ Ընդ որում քարոզարշավի ընթացքում նա ֆեյսբուքյան հարթակում շարունակ գրառումներ էր անում՝ թիրախավորելով Նիկոլ Փաշինյանի մատնանշած թիրախները։ Նա կաթողիկոսի դեմ, Ուժեղ Հայաստանի դեմ ստատուսներ գրելու հարցում ուղղակի անգերազանցելի չեմպիոն է, որին ոչ մեկն իրենց թիմից չի կարող հասնել, իսկ հայտնի է, որ գործունեության այդ տեսակը Նիկոլ Փաշինյանի կողմից շատ բարձր է գնահատվում։ Մյուս հանգամանքն այն է, որ Ռուբինյանը 2021 թվականից Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է հայ-թուրքական կարգավորման գործընթացում և չորս տարի բանակցել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Հատկանշական է նաև, որ Ռուբինյանի թեկնածու առաջադրվելուց անմիջապես հետ, չսպասելով նրա ընտրությանը, Սերդար Քըլըչը հրապարակային շնորհավորանք է հղել նրան՝ նշելով, որ չորս տարվա ընթացքում ձևավորել են արդյունավետ աշխատանքային հարաբերություններ։ Գուցե սա նաեւ հրապարակային գոհունակություն է Թուրքիայի սրտով խորհրդարանի խոսնակ ունենալու որոշման կապակցությամբ։ Մանավանդ այս պահին դեռ ավարտված չէ ընտրությունների արդյունքների վիճարկման պրոցեսը։ Ընտրությանը մասնակցող 7 քաղաքական ուժերի դիմումները դեռ ՍԴ-ն քննում է, և Թուրքիայի կողմից այս թեկնածությանն աջակցելն ու նման շտապողականություն դրսևորելը հարցերի տեղիք է տալիս՝ արդյոք Ռուբինյանի թեկնածության հարցում Թուրքիան ունի՞ շահագրգռվածություն։ Նշենք, որ 2017-2018 թվականներին Ռուբինյանը շուրջ մեկ տարի ակադեմիական ծրագրով գտնվել և հետազոտական աշխատանք է կատարել Ստամբուլում, նա նաեւ տիրապետում է թուրքերենին։

Ի դեպ, մամուլը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ Ռուբեն Ռուբինյանը մեծ հույսեր ունի զբաղեցնելու ԱԺ նախագահի պաշտոնը և ամեն ինչ անում է դրան հասնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆուտբոլը վաճառքի ենթակա չէ․ Ալեքսանդր Չեֆերին

Ֆուտբոլը վաճառքի ենթակա չէ․ Ալեքսանդր Չեֆերին Thu, 24 Sep 2026 20:00:44 +0400 ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր…

10 րոպե ago

Ինչից են խուսափում․ սպառիչ պատասխան Սաբինա Ալիևային

Ինչից են խուսափում․ սպառիչ պատասխան Սաբինա Ալիևային Thu, 24 Sep 2026 19:45:58 +0400 ՄԻԵԴ-ում հայ…

25 րոպե ago

Իսկ ովքե՞ր են դատավորները

Իսկ ովքե՞ր են դատավորները Thu, 24 Sep 2026 19:15:21 +0400 Ինչպես երևում է, «Հանրային կապերի…

55 րոպե ago

Նախկին պրոդյուսերը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Նախկին պրոդյուսերը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Thu, 24 Sep 2026 19:00:21 +0400 Նյու-Յորքի դատարանը…

1 ժամ ago

Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ

Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ Thu, 24 Sep 2026…

1 ժամ ago

ՏԻՄ ընտրությունների նախօրյակ

ՏԻՄ ընտրությունների նախօրյակ Thu, 24 Sep 2026 18:45:31 +0400 Ձուկը գլխից է հոտում, Հայաստանը՝ կենտրոնական…

1 ժամ ago