«Հրապարակ»․ ՔՊ-ի խորամանկությունը. ապրիլից թոշակը բարձրացրին, հունիսից նպաստը կտրեցին

«Հրապարակ»․ ՔՊ-ի խորամանկությունը. ապրիլից թոշակը բարձրացրին, հունիսից նպաստը կտրեցին

Tue, 30 Jun 2026 08:45:20 +0400


Մեր տեղեկություններով՝ հարյուրավոր ընտանիքներ զրկվել են հունիսի նպաստից: Մենք ահազանգեր ենք ստացել Գեղարքունիքի մարզում բնակվող նպաստառու ընտանիքներից, հատկապես` թոշակառուներից, որոնք մեզ պատմեցին, որ իրենց սոցիալական նպաստն այս ամսվանից կտրել են:
Երբ դիմել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային տվյալ կենտրոն, իրենց պատասխանել են․ քանի որ թոշակը բարձրացել է 10 հազար դրամով, ուստի նրանց անապահովության միավորն իջել է, այդ իսկ պատճառով նպաստից զրկվել են:

Տեղեկացանք, որ միայն Գավառ համայնքում 200-ից ավելի ընտանիք զրկվել է հունիսի նպաստից: Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոնի տնօրեն Նաիրա Խանդանյանը մեզ հետ զրույցում հստակ թիվ չնշեց, թե քանի նպաստառու է զրկվել նպաստից, միայն ասաց պատճառը, թե ինչու են զրկվել. «Հիմնականում տարեցներն են, որոնց թոշակը բարձրացել է 10 հազար դրամով, ունեն 10 հազար դրամի հետվճար եւ օգտվում են բժշկական առողջապահության ապահովագրության ծառայություններից»:
Թե քանի նպաստառու ընտանիք է զրկվել հունիսի նպաստից, հարց ուղղեցինք Միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն Զոհրաբ Շահինյանին, սակայն նա չպատասխանեց մեր հարցերին, խորհուրդ տվեց դիմել ՄՍԾ:

«Հայաստանում նոր ներդրված համակարգում միջին նպաստի չափը 85 հազար եւ ավել դրամ է: Ունենք ընտանիք, որ 280 հազար դրամ նպաստ է ստանում, գնահատվել է, որ այդ մարդն իսկապես ծայրահեղ վիճակում է գտնվում: Այս նոր համակարգի իմաստն այն է, որ մենք թիրախավորված նպաստ տալիս ենք այն մարդկանց, որին համակարգն է ընտրում` մի քանի տասնյակ գործոն հաշվի առնելով: Այն մարդկանց, ովքեր որ ունեն դրա կարիքը: Մարդու եկամուտը բարձրանում է, նա մեխանիկորեն դուրս է մնում համակարգից: Եթե մարդը գտնում է, որ սխալ է տեղի ունեցել` անսահմանափակ բողոքարկելու հնարավորություն կա»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը:

Թոշակառուներին նաեւ հուզում է այն հարցը, որ երբ ապրիլի 1-ից թոշակը բարձրացրին, ինչո՞ւ, օրինակ, հենց նույն ամսվա կամ մայիսի նպաստը չկտրեցին: Ստացվում է, որ իշխանությունը նախընտրական փուլում խաբել է մարդկանց` ե՛ւ նպաստն է տվել, ե՛ւ բարձրացած թոշակը, իսկ հունիսից կտրել է նպաստը: Եվ դա արել է, որ ՔՊ-ն ձայներ ստանա նպաստառուներից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է լավ հաշվարկ կատարել: Քանի որ թոշակները 10 հազար դրամով բարձրացնելուց հետո, սոցիալական համակարգով միավորի իջեցում էր նախատեսվում, ըստ որի՝ հարյուրավոր ընտանիքներ պետք է զրկվեին թոշակից, ուստի թոշակները որոշել են բարձրացնել ապրիլի 1-ից, բայց նպաստներն իջեցնել հունիսից: Ի դեպ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման այս նոր համակարգը ներդնելու է հանրապետության ողջ տարածքում: Նոր համակարգով նպաստից զրկվելու են նաեւ անժառանգ թոշակառուները: Ինչպես ասում են՝ ընտրություններից հետո՝ թեկուզ ջրհեղեղ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

3 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

3 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

3 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

3 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

4 ժամ ago

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ Thu, 05 Nov 2026…

4 ժամ ago