Մանր ժուլիկներ

Մանր ժուլիկներ

Tue, 30 Jun 2026 09:00:05 +0400


Ամոթի քողը իշխանականները վաղուց դեն են նետել: Ո՛չ քաղաքական ռեպրեսիաներն են փորձում թաքցնել օրենքների ու օրինականության տակ: Ո՛չ բացահայտ ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումներն են փորձում քողարկել եւ հավասար մրցակցության պատրանք ստեղծել: Օրը ցերեկով Կենտրոնական ընտրական կոչվող հանձնաժողովը մի ողջ կուսակցության դուրս է թողնում խորհրդարանից եւ ապօրինի որոշում կայացնում` 60 հազար ընտրողի քվեն նվիրելով իշխող կուսակցությանը:

Սահմանադրական կոչվող իբր բարձր դատարանն օրը ցերեկով քննություն է իրականացնում` դույզն-ինչ ջանք չգործադրելով՝ օրինականության, անաչառության տպավորություն թողնելու ՀՀ քաղաքացիների վրա: ՍԴ դատավորները ՔՊ-ի կարկառուն անդամներին վայել հարցեր են ուղղում դիմողներին, իսկ արդարադատության նախարարը հենց սահմանադրականի դահլիճում` նիստի ժամանակ, ծամոն է ծամում:

Երեկ մի արտասովոր լկտիության մասին էլ լուր ստացանք: Հիշում եք, չէ՞, որ ապրիլի 1-ից այս իշխանությունը հայտարարեց թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու մասին: Ծափ, ծիծաղ, համազգային մեծ ոգեւորություն հաջորդեցին դրան` 600 հազար պապիկ-տատիկների մեծ մասը վազելով գնաց Նիկոլին ընտրելու: Ուրեմն այդ խավից մի մեծ հատված, թոշակից զատ, նաեւ անապահովության նպաստ է ստացել: Այդ նպաստն ու թոշակը հնարավորություն կտային քիչ թե շատ բարեկեցիկ ապրելու: Պարզվում է` մեծ մասի նպաստը հունիսից կտրել են:

Իբրեւ թե այդ 10 հազարը, նաեւ 10 հազար հետվճարը նրանց դուրս են թողել նպաստառուների ցանկից: Թվում է` նորմալ է, դե, եթե սահմանագծին են եղել, եւ միավորները չեն բավարարում, պետք է դուրս մնային: Բայց այս մանր ժուլիկները նպաստի գումարները ապրիլ-մայիսին վճարել են, հունիսից են կտրել, որ տարեցների քվեները չկորցնեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զոհեր ու վիրավորներ կան

Զոհեր ու վիրավորներ կան Thu, 02 Jul 2026 17:30:04 +0400 Դամասկոսի Ան-Նասր փողոցի սրճարաններից մեկում…

12 րոպե ago

Քաղաքական աճպարարը և «զենքայնացում» հնարքը

Քաղաքական աճպարարը և «զենքայնացում» հնարքը Thu, 02 Jul 2026 17:15:06 +0400 Օրեցօր ավելի եմ համոզվում,…

27 րոպե ago

Կոչուբաևը հաստատել է իր դատապարտման մասին լուրը

Կոչուբաևը հաստատել է իր դատապարտման մասին լուրը Thu, 02 Jul 2026 17:11:46 +0400 Հաստատում եմ…

30 րոպե ago

Քուշների եւ Վիթքոֆի բանակցությունները համարել են «արդյունավետ»

Քուշների եւ Վիթքոֆի բանակցությունները համարել են «արդյունավետ» Thu, 02 Jul 2026 17:00:13 +0400 Bloomberg պարբերականը…

41 րոպե ago

Պաշտոնական. Երևանը կհյուրընկալի ՉԼ-ի այդ մրցաշարը

Պաշտոնական. Երևանը կհյուրընկալի ՉԼ-ի այդ մրցաշարը Thu, 02 Jul 2026 16:45:00 +0400 Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի…

57 րոպե ago

Հայ զինվորի գլխին խփող ադրբեջանցի հրամանատարին ծեծ տված գնդապետին են ձերբակալել

Հայ զինվորի գլխին խփող ադրբեջանցի հրամանատարին ծեծ տված գնդապետին են ձերբակալել Thu, 02 Jul 2026…

1 ժամ ago